LifeStyle Առողջություն

Երիկամային հիվանդությունների 5 ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են

 

Երիկամների հիվանդություններն այսօր շատ տարածված են և կարող են լուրջ հետևանքներ առաջացնել: Med2.ru կայքը զրուցել է նեֆրոլոգ Անտոնինա Գրիդասովայի հետ և պարզել՝ որոնք են երիկամների խնդիրներից անտեղյակների համար ամենատարօրինակ ախտանշանները, որոնք հաճախ մարդիկ ընդունում են որպես առողջական այլ խնդիր:

 

1.    Արյան ճնշման տատանումներ

 

Երիկամներն ու մակերիկանմները ռենին և ալդոստերոն հորմոնների միջոցով «կառավարում» են զարկերակային ճնշումը, ուստի դրանց աշխատանքի խափանման դեպքում կարող է առաջանալ արյան գերճնշում: Ճնշումը չափելիս ցածր սանդղակը հենց այդպես էլ անվանվում է՝ երիկամային, այդ իսկ պատճառով, եթե այն 90-ից բարձր է, անհրաժեշտ է անհապաղ ստուգել արտաթորության համակարգը (ստուգել մեզի մեջ սպիտակուցների քանակը, երիկամային հորմոնները, հանձնել արյան կենսաքիմիական անալիզ, անել ուլտրաձայնայի հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա): Հաճախ ճնշման տատանումները կարգավորելու համար անհրաժեշտ է պարզապես հրաժարվել աղից, բավական հեղուկ խմել (օրվա ընթացքում 1,5 լիտր) և կարգավորել քունը:

 

2.      Ցավ աճուկների հատվածում

 

Քրոնիկ պիելոնեֆրիտի դեպքում հաճախ ախտանշանները դժվար է լինում հայտնաբերել: Այն կարող է աննկատ լինել մի քանի տարի, այնուհետև հանկարծակի դրսևորվել տարօրինակ ախտանշաններով (օրինակ՝ աճուկների կամ կողոսկրերի հատվածում ցավերով, սրտխառնոցով, հոդացավերով): Մի քանի օրից կնկատվեն նաև երիկամային ցավեր: Ի դեպ՝ տարածվածությամբ պիելոնեֆրիտը զիջում է միայն սուր շնչառական վիրուսային վարակին (ОРВИ): Դրա այդքան տարածված լինելու պատճառն այն է, որ մարդիկ սովորություն ունեն մրսելու և իրենց առողջությանը չհետևելու: Պիելոնեֆրիտի հայտնաբերման դեպքում առաջին տարին անհրաժեշտ է յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ հանձնել համապատասխան անալիզներ՝ հիվանդությունը վերահսկելու համար:

 

3.    Կեղծ կաթնասնկախտ

 

Սեռական օրգանների հատվածում քորը, լորձաթաղանթի թույլ բորբոքումները և միզելիս ցավերը աղերի սովորականից շատ արտազատման՝ այսպես կոչված աղային դիաթեզի ախտանշաններն են: Դրա պատճառ կարող է հանդիսանալ սննդակարգում շատ աղի և մորմազգիների (լոլիկ, սմբուկ և այլն) գործածությունը: Միզաքարային հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակավորապես սննդակարգից բացառել կալցիումով հարուստ սնունդը, չնայած՝ կանայք սովորաբար աշխատում են հնարավորինս շատ օգտագործել նման սնունդ՝ ամուր ոսկորներ ունենալու համար:

 

4.    Սննդի մեջ նախասիրությունների փոփոխություններ

 

Հանկարծակի բուսակեր դառնալու ցանկությունը կամ պարզապես մսեղենից հրաժարվելը նույնպես կարող է լինել երիկամների հիվանդության արդյունք: Սպիտակուցների յուրացումից հետո օրգանիզմում մեծ քանակությամբ «աղբ»՝ ազոտային նյութեր են հավաքվում: Օրգանիզմն այդ կուտակումներից ազատելու անհրաժեշտությունը թույլ չի տալիս նոր սպիտակուցներ ընդունել: Սակայն պետք է հիշել, որ օրգանիզմի սովորական վիճակում սնունդը պետք է բազմազան լինի՝ մսեղեն, ձկնեղեն, բանջարեղեն և միրգ: Սննդային ծայրահեղությունները, հատկապես ջրի պակասի դեպքում, կարող են հանգեցնել քարերի կուտակման: Մսակերների մոտ կարող են առաջանալ ուրատային քարեր, բուսակերների մոտ՝ օկսալատային, իսկ կաթնամթերքի սիրահարների մոտ՝ ֆոսֆատային:

 

5.    Քրոնիկ հոգնածության զգացում

 

Այս ախտանշանը կարող է լինել ոչ միայն տարատեսակ բորբոքումների, այլև նեֆրոպտոզի (երիկամների իջեցում) դեպքում: Վերջինը պարզապես անատոմիական հատկություն չէ, քանի որ հանգեցնում է թուլության և ցավոտ զգացողությունների: Այն կարող է առաջանալ ծանր ֆիզիկական աշխատանքի, ծննդաբերության, ծանրություն բարձրացնելու կամ կտրուկ քաշի կորստի դեպքում: Թվում է, թե փրկությունը հանգստի մեջ է, սակայն իրականում անհրաժեշտ է նման խնդրի բուժման համար հատուկ մշակված ֆիզիկական վարժություններ կատարել: Բացի այդ կարելի է նաև զբաղվել լողով, կամ մարզել որովայնի մկանները:

 

Երիկամների հիվանդությունների ամենատարածված ախտանշաններն են.

 

·         գոտկատեղի և երիկամների հատվածի ցավերը,

 

·         միզելու հետ կապված խնդիրները,

 

·         մեզի գույնի փոփոխությունը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

Աղբյուրը

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing