Երիտասարդ տղան, բռնաբարել է 26–ամյա աղջկան, իսկ հետո հայտարարել է. «Շուխուռ չանելու համար, որ կույս չես, Samsung Galaxy s7-դ պետք է տաս»

8

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:

Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Լիլիթ Հ.-ն Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգել է, որ «Շահումյան 2» գերեզմանատան մոտ Հարութ անունով մի երիտասարդ իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, որից հետո, իրեն թողնելով փողոցում, ավտոմեքենայով հեռացել է:

Հաջորդ օրը նույն Հարութը հանդիպել է իր հետ ու սպառնացել, որ «շուխուր կանի, որ էլ ինքը կույս չի» և դրա դիմաց նրանից պահանջել է Samsung Galaxy S7 տեսակի բջջային հեռախոսը:

Մաշտոցի Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Հարութ անունով երիտասարդի ինքնությունը պարզելու, նրան և բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկաններին հայտնի է այն ավտոմեքենայի համարանիշը, որը վարել է Հարութը, ինչպես նաև՝ ինչ է աշխատում նա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache