Երիտասարդին սկզբում տարկետում են տվել, հետո զորակոչել բանակ. նախարարի հրամանը չեղարկվել է

80

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը որդուն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար։

ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ դիմումատուն հայտնել է, որ Կառավարության որոշմամբ կրթության եւ գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու կապակցությամբ որդուն 2018 թվականի ամառային զորակոչից տրվել է տարկետում, սակայն 2018 թվականի հուլիսին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր:

Բողոքի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ դիմումատուի որդուն կրթության եւ գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու կապակցությամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչեւ ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 26 տարին լրանալու օրը, տրվել է տարկետում, բայց, հակառակ որոշմանը, քաղաքացուն զորակոչել են Զինված ուժեր։

Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի արդյունքում քաղաքացու՝ զորակոչի մասին Պաշտպանության նախարարի հրամանը չեղարկվել է եւ արձակվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache