good-banner
Լրահոս

«Երկաթգիծը տվել եք ռուսներին, ասում եք՝ նրանք ավելի լավ են պահում, դե եկեք մեր տներն էլ տանք իրանց». Քոքոբելյան

 

Khachatur-Qoqobelyan-1

aravot.am-ը գրում է. «Չէր կարելի նման ռազմավարական օբյեկտը՝ «Հայկական երկաթուղին» հանձնել այլ երկրի: Կոնսենսուսային կառավարում էր պետք: Երկաթգիծը տվել ենք ռուսներին, ասում ենք՝ նրանք ավելի լավ են պահում, դե եկեք մեր տներն էլ տանք՝ ասենք՝ ավելի լավ կպահեն, հետո՞ ինչ»,- այսօր ԱԺ-ում տրանսպորտի եւ կապի նախարարության 2015-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ փոխնախարար Արթուր Առաքելյանին հարցրեց Խաչատուր Քոքոբելյանը:

Վերջինս նեղսրտեց, որ ՌԴ-ին հանձնած օբյեկտները փոխանակ մեզ փող տան, դեռ մի բան էլ բյուջեից են փող տանում: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ հարցրեց. «Հիմա մենք երկաթուղին դարձրել ենք ուղեւորափոխադրող, թե բեռնափոխադրումներ իրականացնող: Եթե իմ հիշողությունը չէր դավաճանում, երբ կոնցեսիայով փոխանցում էինք, ունեինք տեխնիկական լուրջ բազա, ասենք, ունեինք 4000-ից ավելի վագոն, հիմա 100 է իմ իմացած տեղեկությամբ: Հիմա բեռնափոխադրումների ծավալը իջե՞լ է, թե ավելացել է, կամ ուղեւորների թիվը աճե՞լ է, թե՞ ոչ»:

Արթուր Առաքելյանը նշեց, որ իրենց պարտավորությունն է ուղեւորափոխադրումների վնասները փոխհատուցել, դրա համար են գումար տալիս. «Ինչ վերաբերում է բիզնես գործընթացին, 2015-ին շուրջ 19%-ով նվազել է բեռնափոխադրման ծավալը: Բայց կարող եմ նշել, որ չնայած դրան, պարտավորությունների կատարման մասով Հարավկովկասյան երկաթուղին 102%-ով կատարել է ստանձնած ներդրումային պարտավորությունները, ինչը դրական անդրադարձ է կատարել տեխնիկական ցուցանիշերի վրա, մասնավորապես տեխնիկական անվտանգության ցուցանիշերի, միջին արագության ցուցանիշի վրա»: Վարդան Այվազյանն էլ, լսելով ծառայությունների մատուցման որակի, վագոնների հետ կապված փոխնախարարի արդարացումները, հեգնեց, թե՝ ներողություն, երեւի մեր երկաթգիծը բարգավաճում է, ու սկսեց ծիծաղել: Խաչատուր Քոքոբելյանն էլ ասաց՝ «Ես ձեզ հրավիրում եմ Իջեւանի երկաթգծի կայարան, եթե դուք պատկերացնեք, որ դա կայարան է, ուրեմն դուք շատ լավ վիրտուալ պատկերացում ունեք»: Արթուր Առաքելյանն ասաց, որ այդ կայարանը չի գործում:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing