Լրահոս

Երկիրը քանդողները

 

Ընդունենք՝ մեր գործարարներն ազնվագույն արարածներ են, աշխատում են բացառապես սպիտակ-մաքուր դաշտում, վճարում են հարկերը, օրինավոր քաղաքացիներ են ու տնտեսվարողներ։ Այդ պարագայում հասարակությունը պետք է շնորհակալ լիներ նրանց՝ աշխատատեղեր ստեղծելու, բյուջեի մուտքերն ապահովելու, տնտեսական գործունեություն ծավալելու համար։ Չէ՞ որ երկիրը կանգուն է նաեւ ու հատկապես այն մարդկանց շնորհիվ, ովքեր ապրանք են արտադրում, ներկրում-արտահանում, մի խոսքով՝ ՀՆԱ-ի ձեւավորմանն ակտիվորեն մասնակցում։ Այդ դեպքում որտեղի՞ց է գալիս այն բացասական վերաբերմունքը, որ հասարակությունն ունի մեծահարուստների նկատմամբ։

Դա պարզ, մարդկային նախանձով բացատրել հնարավոր չէ։ Ահա, հայտնի օլիգարխներից մեկը, ում դռանը հերթեր են գոյանում, ով կարծես թե բարեգործությամբ է զբաղվում՝ մարդկանց բժշկի ու դեղի փող տալիս, իր թաղում ինչ-որ բաներ կառուցում, դպրոցների ու մանկապարտեզների օգնում, «Հայաստան» հիմնադրամին փոխանցումներ անում։ Բայց սա՝ միայն արտաքուստ։

Իրականում նա գրոշներով շահագործում է մարդկանց։ Նրան պատկանող սիթիներում գանձապահը, օրինակ, աշխատում է օրական մոտ 12 ժամ, հանգստյան օրերն ինքը չի որոշում, ընդմիջում միշտ չի անում եւ ամսական ստանում է 70-80 հազար դրամ։ Բայց դա չի խանգարում, որ նրանից պահանջեն ընտրությունների նախօրեին անուններ տրամադրել՝ խստիվ զգուշացնելով, որ իրեն «հաց տվողի» օգտին պետք է քվեարկեն ոչ միայն ինքը, այլեւ իր ընտանիքի բոլոր անդամները։ Նա իրեն «կցված» թաղում միջնադարյան բդեշխին վայել կարգեր է հաստատել, ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձերի, ընտրության տանողների-ձայն բերողների քրեականացված ջոկատներ ձեւավորել։

Պարզ է, որ այսպիսի «տնտեսվարողներն» են մեր երկիրը քանդում։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing