Լրահոս

Երկիրը պահում են ոչ թե բանակով, այլ երկրում ապրելով

 

ֆհռը

hayeli.am  – Այդպես վարվում է երկրով անցնող ասպատակը։

Ամրապնդվել՝ կադրերով՝ դատարկելով Ղարաբաղը վերջին կապող ուժերից։ Եվ այս ընթացքը կասեցնել չի լինի։ Այս ընթացքը վերջի սկիզբն է, որովհետև երկիրը պահում են ոչ թե բանակով, այլ երկրում ապրելով։ Ամրապնդվել՝ կլոր տարին դատախազության և անվտանգության ու ոստիկանության մարմիններ քարշ տալով մեր երեխաներին, հարևաններին, ընկերներին, ազգականներին, բոլորին, ումից կարող են գույք ու փող խլել։

Ամրապնդվել՝ չբավարարվելով եկամտաբեր ճյուղերի վերահսկողությամբ, այլ ձգտելով սեփականացնել ինչ հնարավոր է։

 Ամրապնդվել՝ կատարելով հանցագործ ընկերական շրջապատի պատվերը՝ հաշվեհարդար տեսնել իրավապահ մարմինների այն ստորաբաժանումների ղեկավարների հանդեպ, ովքեր իրենց պարտքը իրենց երկրի հանդեպ կատարել են գերազանցապես հստակ, այն կառույցներից, ովքեր կանգնած են եղել ղարաբաղյան պատերազմի թիկունքին։ Միաժամանակ այսպես են հատուցում ընտրապայքարի համար հանցագործներից վերցրած 8-10 միլիոն պարտքը։ Միաժամանակ հագուրդ են տալիս հանցաշխարհի վրեժ լուծելու հասկանալի ծարավին։ Բայց վրեժխնդրությունը միայն այն ժամանակ է իրագործվում, երբ պետությունը թիկունքից է խփում իր իրավապահ կառույցներին ու հասարակությանը։ Եվ հանցավոր աշխարհի ու պետության հավերժական դիմակայության սահմանն է լղոզվում, երբ քաղաքական խաղը ոչ միայն դուրս է գալիս կանոններից, այլև բացառում է պատիվը, զինակցության զգացումը, ուրացվում է միասին կերած հացը։ Սա միայն ընկերության ու տղամարդկության հարց չէ, այլև պետական և ազգային անվտանգության, որովհետև պատմության մեջ, համենայնդեպս, ինձ հայտնի չէ զինակցի դավաճանություն, որ չավարտվի հայրենիքի դավաճանությամբ։

Եվ այսքանից հետո խոսել օրենքի անունի՞ց։ Ովքե՞ր են խոսում օրենքի անունից։ Մոնթեի և Արթուր Մկրտչյանի սպանություններից հետո, մեր նորակոչիկ երեխաների խոշտանգումներից և խաղաղ ժամանակ գնդակահարություններից հետո ինչպիսի անխոցելի լկտիություն պետք է ունենալ Հայաստանում դատավորի դեր ստանձնելու, օրենքի անունից խոսելու համար։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing