LifeStyle Հայտնիներ

Երկիր առա, արքա դառա. հեքիաթ Սաշիկ Սարգսյանի մասին

 

maxresdefault

politik.am-ԾԻՏԸ

Լինում է, չի լինում մի ծիտ։

Մի անգամ էս ծիտը, կարմիր ներկը ձեռը, Երևանով թռչում է։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պապիկ մեքենաների կայանման համար 100 դրամ է վերցնում ։ Ասում է.

— Պապի ջան, պապի, արի էստեղ կարմիր գծեր քաշենք, որ գործդ հեշտանա, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Պապիկը վերցնում է ներկը, ներկում կայանատեղին։ Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ ներկս ետ տուր ինձ։

Պապն ասում է.

— Ներկով գծերն եմ գծել։

Ծիտը կանգնում է, թե՝

— Իմ ներկը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, հետդ էս գործում փայ կմտնեմ։

Պապը ստիպված համաձայնվում է։ Ծիտը մեկ տարվա փայը առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում է.

— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես. անհաց ուտում։ Ա՛յ փողը ա՛ռ,հաց ա՛ռ կաթնի մեջ բրդի՛, կե՛ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, թե՝ փողս տուր։

Հովիվն ասում է.

— Հաց առա կերա։

— Չէ՛,— ասում է,— իմ փողը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառներիդ կեսն ինձանով կանեմ։

Հովիվը ճարահատած գառների կեսը տալիս է։ Առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։ Ասում է.

— Ի՞նչ եք մոլորել։ Ա´յ, իմ գառները առեք, մորթեցեք, քեֆ արեք։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պլստեմ։

Գնում է, գալի, թե՝ իմ գառները տվեք։

Ասում են.

— Մորթել ենք կերել, ո՞րտեղից տանք։
Սա կանգնում է, թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսի ավտոն (Բենթլի) առնեմ, դուրս թռչեմ։
Ու Բենթլին առնում է թռչում։

Գնում է, գնում, գնում է տեսնում՝ մի թագավոր ճամփով գնում է։

Ասում է.

— Թագավոր ախպեր,էս ինչի ես ոտքով, առ էս Բենթլին պահի քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի թագավորի առաջը կտրում, թե՝ իմ Բենթլին ինձ տուր։

Թագավորն ասում է.

— Վթար է եղել ու Բենթլին էլ չկա ։

Սա թե՝ չէ, իմ Բենթլին տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, թագավորությանդ կեսը ինձ կվերցնեմ։

Թագավորը թագավորության կեսը տալիս է իրեն։

Թագավորության կեսը իրենով է անում, թռչում, մի ռեստորան նստում է, սկսում է ճըտվըտալով երգել.

Ծընգլը, մընգլը,
ներկը տվի, parking առա,
Հացի փող տվի, գառներ առա,
Գառներ տվի, Բենթլի առա,
Բենթլի տվի, երկիր առա,
Երկիր առա, արքա դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing