good-banner
Լրահոս

Երկու գեներալների քիթումռութը ջարդելու եմ. նոր բացահայտումներ

 

suren-sargsyan

araratnews.am — Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին, ում երկու տարի առաջ՝ 2014 թվականի դեկտեմբերի 10-ի առավոտյան իր տնից դուրս գալիս դաժանաբար ծեծի էին ենթարկել, թողնելով անօգնական, հայտարարել էր, որ անելու է ամեն ինչ՝ ե´ւ կատարողներին, ե´ւ պատվիրատուներին պարզելու համար: Այսօր արդեն ազատամարտիկը ստույգ տվյալներ ունի, թե դա ում ձեռքի գործն է: Araratnews.am-ի հետ զրույցում ազատամարտիկը պատմեց հետեւյալը. «Դրանք երկու գեներալներ են, ես 99 տոկոսով ճշտել եմ, մեկը փառապանծ, մյուսը՝ ժամանակին էդ «փառապանծի» մոտ աղախնի կարգավիճակով էր, հիմա ինքն էլ է գեներալ»: Ազատամարտիկն ասաց, որ իր տեղեկությունները ճիշտ են: Հիմա հայտարարում է, որ կգա ժամանակը, որ երկու գեներալներին էլ փողոցում անձամբ ծեծելու է:

Հարցին, թե իր  ունեցած տեղեկությունների մասին ոստիկանությանը հայտնե՞լ է, Ս. Սարգսյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Միայն էդ էր պակաս: Ոստիկանությունը ինձանից լավ գիտի, թե ով է այս երկրում ծեծողը, իրենք շատ լավ էլ գիտեն…  Առավոտյան ժամը 10-ին է եղել, մեքենայի համարանիշները փոխված չէին, ովքեր եկել էին, լիքը տեսագրող սարքեր կային, եւ եթե ոստիկանությունը ուզենար, ինչպես տխրահռչակ Ռոբերտ Քոչարյանն է ասում` «ուչաստկովիի գործ» է, եւ մեր ոստիկանությունը յոթ օր հետո փակեց գործը»,- ասաց ազատամարտիկը:

Ոստիկանությունից պատճառաբանել են, որ Սուրեն Սարգսյանը չի բողոքել, մինչդեռ նա ընդգծում է, որ հանցագործություն էր տեղի ունեցել , եւ նրանք պարտավոր էին ընթացք տալ: Այս ամենը նկատի ունենալով էլ ազատամարտիկն ասում է, որ չի վստահում ոստիկանությանը: «Ինձ վրա հարձակվող ուղեղները անջատած տղեքը քիչ էին հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, թե ով է եղել գաղափարը հղացողները, իմացա»,- նշեց Ս. Սարգսյանը: Նա առայժմ անուններ չի տալիս, խոստանալով, որ առաջիկայում  շատ բացահայտումներ կլինեն:

Սուրեն Սարգսյանը նաեւ տեղեկություններ ունի, որ իրեն ծեծի ենթարկելու հրաման տվողները ցանկացել են հաճոյանալ Սերժ Սարգսյանին: Նշենք, որ ազատամարտիկը խիստ քննադատության է ենթարկում գործող իշխանություններին: «Բայց  հակառակ ռեակցիան է ստացվել: Ասում են` Սերժ Սարգսյանը խիստ բարկացել է, որովհետեւ ինքը ծեծելու հրահանգ չի տվել, պարզապես փորձել են ծեծել` ասելով. ապե, ծեծենք, շեֆը լավ կզգա, բայց քանի որ իրանք գեղցի են, տգետ են, մտածել են, տերը կասի` ի՜նչ լավ եք արել: Ցավոք, իրանք գերակշիռ տեղ են զբաղեցնում»,- ասաց նա: Ս. Սարգսյանի խոսքով՝ ինքը  ոչ ձերբակալվելու, ոչ բանտ նստելու խնդիր չունի, եւ երկուսին էլ բոլորի աչքի առաջ ծեծելու է: «Երկուսն էլ պիտի էդ ծեծը ուտեն, դիմակավորներ չեմ բերելու, երկուսի քիթումռութն էլ ջարդելու եմ»,- ասաց ազատամարտիկը:

Ս. Սարգսյանի խոսքով՝ գեներալներից մեկը Արցախում եղած տարիներին տասնյակ մարդ է սպանել, եւ այդ մասին իրեն տեղյակ են պահել սպանվածների հարազատները: Որոշ ժամանակ անց ազատամարտիկը կհրապարակի սպանվածների անունները, իսկ հարազատները կասեն, թե ով է եղել սպանողը: «Ինչպես նաեւ գործով  ուժային կառույցի ղեկավարներից մեկը, ով շուտով թոշակի կգնա, նա էլ կխոսի էդ թեմայով, թե ինչպես է էդ մարդը ժամանակին սպանել մարդկանց»,- ասաց ազատամարտիկը, հավելելով, որ ոչ ոք չի մոռացել, թե ինչպես է այդ գեներալը Հադրութի շրջանի Խրմանջուղ գյուղում սպանել ազատամարտիկ Մեխակին` ծնողների եւ գյուղացիների աչքի առաջ: Այս եւ այլ բացահայտումներ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը ներկայացնելու է շուտով:

Փայլակ Ֆահրադյան

 

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing