good-banner
Լրահոս

Երկու լուր ունենք, մեկը վատ, մյուսը` շատ վատ

 

img (1)

zham.am — Վրացի գործարար Թեմուր Չկոնիան հայտարարել է, որ«McDonald’s»-ի հերթական մասնաճյուղը պատրաստվում է բացել Հայաստանում: Այս պահին արդեն ընթանում են McDonald’s կառուցելու կազմակերպչական աշխատանքները, և Երևանում առաջին «Բիգ Մակը» կկարողանան համտեսել 2017 թվականին:

Երկու լուր ունենք մեր հարևան գործարարի համար` մեկը վատ, մյուսը` ավելի վատ:

Սկսենք վատից`

Չենք կասկածում, որ մեր վրացի բարեկամները մարքեթինգային անալիզի են ենթարկել տեղական շուկան, և իրավիճակը հաշվի առնելով է, որ որոշել են, այնուամենայնիվ, հաստատվել նաև Հայաստանում:

Մենք իհարկե նման անալիզներ անցկացնելու ռեսուրսներ չունենք, բայց երևանյան փողոցներում ու հանրային սննդի վայրերում, ռեստորաններում հաճախ լինելով, հուսադրող եզրակացություններ չենք կարող անել: Բանն այն է, որ հանրային սննդի վայրերում գրեթե կիսադատարկ է:

Հաճախորդների դեֆիցիտի մասին են վկայում նաև մեկը մյուսի հետևից փակվող ռեստորանները` հատկապես ոչ ազգային խոհանոց ներկայացնող:

Վերջերս Երևանում փակվել է իմ ամենասիրելի վայրերից մեկը` Սարյան փողոցի չինական ռեստորանը: Վերջին անգամ, երբ այնտեղ էի, մի փոքր զրույց ունեցա նրանց ներկայացուցիչների հետ: Սննդի` օրեցոր բարձրացող գինը, հաճախորդների պակասությունը և հարկային քաղաքականությունը ստիպել էին բարձրացնել մատուցվող սննդի գները, ինչն իրենց սրտով էլ չէր: Իսկ ահա վերջերս բացահայտեցի, որ արդեն փակվել են:

Այստեղ արդեն գալիս է «շատ վատ» լուրը:

Խոսքը Հայաստանում տարվող հարկային քաղաքականության մասին է: Մեկ գործարար չէ, որ բողոքում է Հայաստանում առկա ծանր հարկային բեռից: Միայն 2015 թ.-ին մեր երկրում 10 հազար 29 (10029) ձեռնարկություն է դադարեցրել գործունեությունը:

Առանց այս փաստերի էլ պարզ է, որ եթե բնակչության կենսամակարդակն այնքան ցածր է, որ մարդիկ զանգվածաբար ստիպված են մեկնել արտագնա աշխատանքի կամ արտագաղթել, ապա տվյալ երկրում չի կարող առողջ տնտեսություն գոյություն ունենալ:

Եթե մի երկրում երկրաշարժից տուժածները սերունդներ են փոխում վագոնային տնակներում, ավելի ճիշտ խրճիթներում, եթե պատերազմ է կամ աղետ է, իսկ պետբյուջեում գումար չկա և վերջին հանգրվանը ժողովրդի գրպանն է, ապա դա վկայում է, որ պետություն ասվածը միայն ձևական անվանում է, իսկ առկա ֆինանսա-տնտեսական ճգնաժամը շուտով պայթելու է:

Իսկ Թեմուր Չկոնիան վստահ է. «Շատ շուտով Հայաստանի բնակիչները հայտնի համբուրգեր ուտելու համար ստիպված չեն լինի հեռանալ երկրից»:

Չգիտենք մեր վրացի ընկերոջը նման տվյալներ որտեղից, բայց խիստ գովելի է, որ պաշտոնապես 30 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանի բնակիչությունը կարողանում է իրեն թույլ տալ «օտար ափերում համբուրգեր ուտելու» հաճույքը:

Հասմիկ Գրիգորյան

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing