Լրահոս

Երկու «սոված գազանները»` միևնույն վանդակի մեջ. կենաց-մահու դաժան կռիվն անխուսափելի է

 

image13-320x228

galatv.am-ը գրում է. Գերմանիայի Բունդեսթագի որոշման, դրան հաջորդող հնարավոր զարգացումների վերաբերյալ ԳԱԼԱզրուցել է ԼՂՀ նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանի հետ:

Պարոն ՄելիքյանԳերմանիայիխորհրդարանի կողմից Հայոցցեղասպանության ճանաչմանբանաձեւի ընդունումն ինչ կարող է փոխել Հայկական հարցում:

-Բունդեսթագի կողմից ընդունված այդ բանաձևն, ինչ խոսք, հայ ժողովրդի համար բարոյական լուրջ ազդակ է, որը միանգամայն համահունչ է պատմական ճշմարտությունն ու արդարությունը վերականգնելու մեր ազգային պահանջներին ու իղձերին: Այն, որ Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստը ճանաչել է այդ ոճիրը կատարողի հանցակից պետության ժառանգորդ ԳԴՀ-ը, կարող է էապես ավելացնել հայոց պահանջատիրության համատեքստում ներկայացվող քաղաքական և իրավական փաստարկումների կշիռը: Այլ հարց է, թե ով և ինչպես կփորձի օգտագործել Հայկական հարցի հետ կապված այս նոր իրավիճակը:

Որոնք են այն գործոնները, որոնք հաշվի առնելով հանդերձ Գերմանիան որոշեցճանաչել Հայոց ցեղասպանությունը, երբ ժամանակին գերմանացիները չէին էլ ուզումլսել այդ մասին, հիմա ի՞նչ փոխվեց:

-Թերևս սխալված չեմ լինի, եթե ենթադրեմ, որ գերմանական խորհրդարանի մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչող այս որոշումն ընդունվել է մի շարք գործոնների համադրության արդյունքում: Միաժամանակ, կարծում եմ, որ այդօրինակ քայլի Գերմանիայում չէին գնա, եթե համոզված չլինեին, որ ռուս-թուրքական ճգնաժամը շարունակելու է սրվել, և Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների արագ ու արդյունավետ կարգավորումն ամենևին էլ մոտ ապագայի խնդիր չէ: Ավելին, այս բանաձևի ընդունումը կարող է դառնալ ռուս-թուրքական ճգնաժամի խորացման երկրորդ փուլի մեկնարկը խթանող գործոն: Ըստ էության ԵՄ առաջատար պետությունը նախ միացավ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ նախաձեռնված պատժամիջոցների կիրառման գործողությանն, իսկ այժմ էլ ինքը նախաձեռնեց մի գործողություն, որի հետևանքով կտրուկ վատացրեց թուրք-եվրոպական հարաբերությունները: Քանի որ ժամանակին հենց Հայկական հարցը և Հայաստանի գործոնը չեզոքացնելու շահը միավորեց բոլշևիկյան Ռուսաստանը քեմալական Թուրքիայի հետ, շատերի մոտ այսօրվա իրավիճակն ակամայից կարող է զուգահեռվել 1920-21 թվականներին առաջին հայկական հանրապետության կործանման հանգամանքների հետ: Ես այն կարծիքին եմ, որ իրականում մեր եվրոպական գործընկերներն այժմ փորձում են սահմանազատվել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Թուրքիայից, և դա անում են այնպես, որ ռուս-թուրքական առավել առարկայական առճակատման պահին ախոյաններից և ոչ մեկը եվրոպական մայրաքաղաքներից քաղաքական, ֆինանսական կամ բարոյական օգնություն ստանալու ակնկալիքների համար հիմքեր չունենա:

-Արեւմուտքն անդրադառնալով Գերմանիայի ճանաչմանը, հայտարարեց, որ Թուրքիանեւ Հայաստանը կկարգավորեն հարաբերությունները: Ասել է թե Թուրքիան տեսա՞վայն ուղին, թե ինչպես կարող է հասնել հարաբերությունների կարգավորման: Ձերկարծիքն այս հեռանկարի մասին:

-Անգամ եթե Թուրքիան իսկապես ցանկանա Հայաստանի հետ կարգավորել իր հարաբերությունները, առկա իրավիճակում այդօրինակ ծրագրի իրագործման հավանականությունը գրեթե զրոյական կլիներ: Եվրոպան կարող է հորդորել Անկարային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և այս առումով Գերմանիայի պահվածքն էլ դրոշակ դարձնել, սակայն հազիվ թե դա համոզիչ փաստարկ լինի նախագահ Էրդողանի համար: Ինձ թվում է, որ Եվրոպան այժմ ուղղակի փորձում է սահմանազատվել այն ծրագրերից, որոնք ամենամոտ ապագայում պետք է գործի գցվեն Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում ու որոշ հարակից տարածաշրջաններում հենց Թուրքիայի միջոցով ու վերջինիս ակտիվ մասնակցությամբ:

Կարո՞ղ ենք ասել, որ այս որոշմամբ Եվրոպան փակեց իր դռները Թուրքիայի առաջ:Այս որոշմամբ դուռ  բացվու՞մ է  ռուսթուրքական հարաբերությունները նորովիսկսելու համար:

-Կարելի է ասել, որ Թուրքիայի համար եվրոպական ուղղությամբ գործելու հնարավորություններն էապես նվազելու են, և չեմ զարմանա, եթե շատ շուտով կտրուկ խստացվի Եվրոպայում Թուրքիայի հետ առկա ընդհանուր սահմանի հսկողության ռեժիմը: Այդուհանդերձ, դա չի նշանակելու, որ ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարներն իրատեսական հիմքեր կարող են ստանալ: Ընդհակառակը, հավանաբար Արևմուտքում հիմքեր կան կարծելու, որ այս երկու «սոված գազաններին» հաջողացրել են գցել միևնույն վանդակի մեջ, ուր իրենք անխուսափելիորեն կենաց-մահու դաժան ու անզիջում կռվի են բռնվելու:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...