Լրահոս

Երրորդ հանրապետությունն ավարտվեց

 

Կիրակի՝ ապրիլի 9-ին հայտնի կդառնան ապրիլի 2-ի քվեարկության արդյունքում ձեւավորվելիք նոր խորհրդարանի պատգամավորների անունները: Այդպիսով, կձեւավորվի այն խորհրդարանը, որի օրոք Հայաստանն անցում է կատարում կառավարման նոր՝ խորհրդարանական կարգին:Այս հանգամանքն ինքնին կարող է նշանակել, որ Երրորդ հանրապետությունն ավարտվեց «դե յուրե» եւ դե ֆակտո: Սակայն խնդիրը միայն կառավարման կարգն ու իրավական նրբությունները չեն:

Խնդիրն ընդհանրապես Հայաստանի պետականությունն է, որն իշխող համակարգի՝ ընտրությունից ընտրություն վերարտադրման մեխանիզմների կատարելագործմանը զուգահեռ կորցրել է իր ինքնիշխանությունը:Այս տեսակետից, ապրիլի 2-ի քվեարկությունը եւ դրա արդյունքում ձեւավորվելիք խորհրդարանը նախանշում եւ «ամբողջացնում» են անկախության 25-ամյա շրջափուլի եւ Երրորդ հանրապետության յուրատեսակ հանգրվանը:

Այս 25 տարիների ընթացքը ցույց տվեց, որ հայ հանրությունն ու հայկական էլիտաներն ընդունակ չեն կառուցել ինքնիշխան սահմանադրական պետություն, արմատավորել իշխանության ձեւավորման սահմանադրական մեխանիզմներ:Նոր խորհրդարանն այս տեսակետից խորհրդանշում ու ամբողջացնում է այս ընթացքի բնույթն ու արդյունքները:

Այս խորհրդարանը 100 տոկոսով կազմված է Հայաստանի ինքնիշխանությունը զիջելու համաձայնություն հայտնած այսպես կոչված քաղաքական ուժերից, որոնց բնույթն ու մոտիվացիան անձնական-խմբակային շահերի սպասարկումն է:Ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա տարիներին, քաղաքականության, տնտեսության եւ հանրային-պետական կյանքի այլ ոլորտներում: Իսկ ի՞նչ կարելի է սպասել նման խորհրդարանի պայմաններում:

Սպասումներ լինում են ինքնիշխան, քաղաքական հավակնություններ ու համարձակ նախաձեռնություններ ունեցող պետությունների ու էլիտաների պարագայում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing