ԵՐԵՔՇԱԲԹԻ ՕՐՎԱՆԻՑ՝ ՀՀ 17-ՐԴ ՎԱՐՉԱՊԵՏ․ ՖԵՅՍԲՈՒՔՆ ԱՐԴԵՆ ՎԱՐՉԱՊԵՏ Է «ԸՆՏՐԵԼ»

0

hraparak.am -Երեկ ԱԺ ՀՀԿ ֆրակցիան հայտարարեց, որ մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությանը իրենց խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու։ Թեկնածուներից ում օգտին կքվեարկեն ՀՀԿ-ականները, կախված կլինի առաջարկվող ծրագրից ու ընթացող բանակցություններից։ Իսկ թե մայիսի 1-ին ով կընտրվի վարչապետ, կընտրվի՞ արդյոք, թե՞ ոչ, պարզ կլինի օրեր անց։

Մինչ այդ օրը, համաժողովրդական շարժման մասնակիցները, ֆեյսբուքահայությունն արդեն ընտրել է Հայաստանի վարչապետին։ Ըստ նրանց՝ վարչապետ պետք է ընտրվի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որն էլ նախաձեռնել եւ առաջնորդել է համաժողովրդական այս շարժումը։

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝ կից գրառելով․ «Երեքշաբթի օրվանից՝ ՀՀ 17-րդ վարչապետ»։

Նշենք նաև, որ «Ծառուկյան» խմբակցությունը ևս չի առաջադրի վարչապետի թեկնածու։ Այս մասին երեկ հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։ Փաստորեն, մինչ այս պահը վարչապետի միակ թեկնածուն ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache