ԵՍ՝ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, ԿՈՂՄ ԿՔՎԵԱՐԿԵՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

1

hraparak.am -ՀՀԿ խմբակցության քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը կողմ կքվեարկի Փաշինյանի թեկնածությանը։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցի ընթացքում։

«Ես՝ որպես ժողովրդավար,ժողովրդական պատգամավոր, չեմ կարող ժողովրդի թեկնածուին կողմ չլինել»,-նշեց պատգամավորը։

 Նախորդ քվեարկությունն էլ Հասանովը հիմնավորեց նրանով, որ կատարել է խմբակցության որոշումը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության երկրորդ փուլին խմբակցությունը կպաշտպանի ժողովրդի թեկնածուին։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache