Լրահոս

«Ես ադրբեջանցի եմ և սպանել եմ տղայիդ». Բորիս Օզմանյանի զոհվելու պատմությունը

 
Ապրիլի 2-ին կլրանա ադրբեջանական ագրեսիայի մեկ տարին: Քառօրյա պատերազմի օրերին հայկական կողմը տվեց ավելի քան 100 զոհ: Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ 19-ամյա Բորիս Օզմանյանը մեկն էր քառօրյա պատերազմի զոհերից: Politik.am-ը քառօրյա պատերազմի օրերին գրել էր, որ անհետ կորած զինծառայող Բորիս Օզմանյանի հեռախոսի զանգին պատասխանել է ադրբեջանցի:
Զինծառայողի Հորեղբայրը` Ռուստամը մեզ հետ զրույցում պատմել էր, որ տղան իր մոտ բջջային հեռախոս է ունեցել.«Հայրը զանգահարել էր զանգին ադրբեջանցի է պատասխանել և ասել, որ այլևս չզանգեն: Հեռախոսազանգին պատասխանողը ռուսերենով ասել է, որ սպանել է մեր տղային, բայց չգիտենք ինչ ասենք: Մենք եղել ենք նաև Արցախում խոսել ենք իր հրամանատարների հետ և փոխանցել նրանց նաև զինվորի հեռախոսահամարը»,-պատմել էր մեր զրուցակիցը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing