«Ես երեկ չշնորհավորեցի, որովհետև ուղղակի չթողեցին». Արա Բաբլոյան

2

mamul.am -«Ես երեկ չշնորհավորեցի, որովհետև ուղղակի չթողեցին՝ ծափ տվեցին ու հրավիրեցին իրեն… Շնորհավորում եմ, ու ինչպես ընդունված է քաղաքակիրթ երկրներում, պետք է մեկը մյուսին շնորհավորեն»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հարցին՝ ինչո՞ւ երեկ չշնորհավորեցիք Նիկոլ Փաշինյանին, ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Հիշեցնենք՝ երբ վարչապետ էր ընտրվել Սերժ Սարգսյանը, կրկին հնչել էին ծափահարություններ, որից հետո Արա Բաբլոյանը հայտարարել էր. «Մեծարգո Սերժ Սարգսյան, մեծարգո վարչապետ շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նոր կառավարության նոր համակարգի վարչապետ ընտրվելու կապակցությամբ»: Նրա խոսքից հետո էլի ծափահարություններ էին հնչել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache