Լրահոս

«Ես Հայաստանի դեսպանին Ռուսաստանում չեմ ճանաչում» Վ. Սոլովյով

 

3508

iravunk.com-ը գրում է.  Այսօր Մոսկվայում հայ խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ռուս հայտնի վերլուծաբան, հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը նշեց, որ ադրբեջանցիները նրան համարում են հայկական քարոզիչ: Սակայն նա նշեց, որ դիվանագիտական դաշտում հայկական ակտիվությունը Ռուսաստանում զիջում է ադրբեջանականին. <Օրինակ ես Հայաստանի դեսպանին Ռուսաստանում չեմ ճանաչում>: Նա նշեց նաեւ, որ հայկական լոբին Ռուսաստանում պասիվ է:

Այնուհետեւ զրույցի ընթացքում Սոլովյովն անդրադարձավ այն հարցին, թե ինչ է խանգարում Հայաստանին իր տնտեսությունը եւ քաղաքական համակարգը զարգացնելու համար: Ինչպես նա նշեց քաղաքական դաշտում ընտրությունների ժամանակ, բացի իշխող քաղաքական ուժից կա <սպիտակ կոստյումով եւ ուժեղ ձեռքեր, արմռեսլինգում հաջողության հասած մարդը> եւ մի երկու հոգի, ովքեր ավելի լավ են խոսում անգլերեն, քան հայերեն:

Պատասխանելով Ռագոզինի հայտնի արտահայտության հարցի մասին, Սոլովյովը նշեց, որ վերջինս շատ խիստ նկատողություն է ստացել իր գրածների համար եւ այժմ հայտնվել է այն վիճակում, որ ՌԴ նախագահը նրան հրապարակային նկատողություն է անում նրան փողկապը սխալ կապելու համար:

Ընդհանուր առմամբ զրույցը շատ հետաքրքիր էր, իսկ Սոլովյովը դրսեւորեց անկեղծ սրտացավություն հայկական խնդիրների վերաբերյալ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing