Ես Հայկոյի ծրագիրը գամ քեզ ներկայացնե՞մ. Սասուն Միքայելյանը` լրագրողին

43

«Քաղաքացիականն պայմանագիր» կուսակցությսն  2 թեկնածուներ այսօր ներկայացրել են քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում իրենց ծրագիրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Սասուն Միքայելյանն ասաց,  որ «Կարգին Հայկոն»` դերասան Հայկ Մարությանը, ներկայացրել է  քաղաքի հետագա զարգացման մասին իր ծրագիրը: Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում դերասանին քաղաքապետի պաշտոնում, Սասուն Միքայելյանն ասաց, որ շատ քաղաքական գործիչներ կան, որ նախկինում դերասան են եղել:

«Ծրագրերը ներկայացրել են, մարդիկ իրենց գնահատականը կտան, ես Հայկոյի ծրագիրը գամ քեզ ներկայացնե՞մ»,-ասաց Միքայելյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընթացիկ հարցեր են քննարկվել եւ 1 շաբաթվա ընթացքում բոլոր հարցերի պատասխանները կտրվեն:

Աղաջանյանը չբացառեց, որ ՔՊ-ում քաղաքապետի նոր թեկնածուներ էլ կարող են առաջադրվել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache