Ես կառավարության մաս չեմ կազմում, դա ինձ չի հետաքրքրում. Արիաննե Կաոիլի

0

politik.am —  Ես վստահաբար կառավարության մաս չեմ կազմում և ոչ էլ քաղաքականության, դա ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է Հայաստանի տնտեսական զարգացումը, և ես փորձում եմ հասկանալ, թե այդ ուղղությամբ ինչ կարելի է անել, այսօր Ազատության ռադիոկայանի ուղիղ եթերում հայտնել է Վարչապետի նորանշանակ օգնական, Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կին՝  Արիաննե Կաոիլին: 

«Ինձ հետաքրքրում է Հայաստանի տնտեսության զարգացումը, և ես փորձում եմ հասկանալ, թե այդ ուղղությամբ ի՞նչ կարելի է անել։ Եթե ես որևէ չնչին ձևով՝ իմ հմտությամբ, իմ փորձով, մասնագիտացվածությամբ կարող եմ ինչ-որ չափով նպաստել՝ միջազգային փորձը բերելով, նաև հարմարեցնելով այդ փորձը տեղական ոգուն, և կարողանամ որևէ կերպ օգտագործել Հայաստանն առաջ տանելու համար, ապա դա կանեմ։ Ես հուսով եմ, որ իմ ժամանակը կամավորական հիմունքներով նվիրելով վարչապետի աշխատանքին և կառավարության աշխատանքին, ես ինչ-որ փոքր դրական ազդեցություն կթողնեմ», — ասաց Արիաննա Կաոիլին։

Արիանայի պնդմամբ մեկ-երկու տարի ժամանակահատվածը հնարավոր  չէ որևէ տնտեսական փոփոխություն տեսնել, շեշտելո, որ եթե Հայաստանը համեմատենք նմանատիպ այլ երկրների հետ, ապա այս փուլում, անկախության այս ժամանակահատվածում Հայաստանը բավականին լավ առաջադիմել է, այսինքն՝ այնտեղ է, որտեղ պետք է գտնվեր:

«Ես Հայաստան առաջին անգամ եկել եմ 2007 թ. մայիսին և տարբերություններն ակնհայտ են, որպես զուտ քաղաքացի, որ կարող ես փողոցով քայլել և նկատել:  Մտածելակերպն է փոխվել մարդկանց, ավելի բաց են, տնտեսությունն ավելի զարգացել է: Որպես մասնագետ` ես նույնպես փոփոխություններ են տեսնում: Յուրաքանչյուր երկարաժամկետ տնտեսական փոփոխություն  պահանջում է համապատասխան ժամանակահատված: Յուրաքանչյուր տնտեսական զարգացման ծրագիր պետք է նախատեսի նաև հետ մնալու հնարավորություն՝ կրկին զարգանալու ակնկալիքով»,-պարզաբանել է վարչապետի օգնականը:

Ինչ վերաբերում է մարդկանց փոփոխություններ տեսնելու անհույս դիրքորոշումներին, Կաոիլին հորդորեց համբերատար լինել: Համբերատարությունը կբերի փոփոխությունների:

Արիաննե Կաոիլին ենթադրում է, որ երկարաժամկետ միկրոտնտեսություններում դրականը կերևա: «Երբ ասում եք Հայաստանը մեկ կամ երկու տարի հետո կդառնա ավելի զարգացած տնտեսությամբ երկիր, ես ասում եմ՝ այո, եթե ճիշտ տնտեսական քաղաքականություն ընդունենք և երկարաժամկետ ռազմավարություն որդեգրենք: Այլ կերպ ասած՝ ոչ թե քաղաքականություններ որդեգրենք, որ հետաքրքիր է անմիջապես, կարճ ժամանակահատվածում, այլ ռազմավարություն, որ երկարաժամկետում արդյունք բերեն: Նախ` կառավարությունը պետք է այդ փոփոխությունները նախաձեռնի, անկախ երկրում քաղաքական միջավայրից, մյուս կողմից նաև պետք է կարգապահություն հասարակության կողմում, որպեսզի վստահեն այդ փոփոխությունների ծրագրին, կառույցներին ու շուկաներին: Այստեղ ժամանակ է պահանջվում»:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache