Լրահոս

Ես նախարարին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբույժի գործով

 

ruben-hayrapetyan

newstv.am – Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Արթուր Պետրոսյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում ներկայացնելուց հետո, անդրադարձել է նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությանը:
«Հայաստանի սպորտի նախարարը հայտարարություններով է հանդես եկել, որ ֆուտբոլի հարցը կքննարկվի: Ես նախարարին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբույժի գործով: Նա այնքան չգիտի ֆուտբոլ, և իրավունք չունի ֆուտբոլով զբաղվել: Եթե նա զբաղվի, ֆուտբոլի ֆեդերացիայի եւ ՖԻՖԱ-ի կողմից պատժամիջոցների կենթարկվի»,- նշել է Ռուբեն Հայրապետյանը:
Նշենք, որ Հրաչյա Ռոստոմյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing