Լրահոս

Ես ոստիկան չեմ, գյուղապետ եմ․ Քուչակի գյուղապետը տեղյակ չէ դանակահարության դեպքից

 

Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետ Հովիկ Ամիրյանը պնդում է, որ տեղյակ չի այսօր համայնքում տեղի ունեցած  դանակահարությունից: Այս մասին հայտնում է Elq.am-ը։

Թեև խոսակցության ընթացքում պարզվեց, որ ամեն ինչից լավ էլ տեղյակ է, պարզապես “չի քաղաքականացնում” ՀՀԿ-ականների մասնակցոթյամբ դանակահարությունը`այդպես, թերևս, ավելի ապահով է:

-Պարոն Ամիրյան, Քուչակում դարձյալ արյունալի միջադեպ է տեղի ունեցել ՀՀԿ-ականների մասնակցությամբ…

-Մեր գյուղում տեղի չի ունեցել:

-Ըստ մամուլի, Քուչակի Ծառուկյան դաշինքի նախընտրական շտաբի պետ Արամ Ասատրյանին են դանակահարել :

-Տեղյակ չեմ:

-Դուք Քուչակի գյուղապե՞տն եք:

-Այո:

-Ձեր գյուղում արյունալի միջադեպ է տեղի ունեցել, տեղյակ չե՞ք:

-Գյուղում չի ունեցել …

-Իսկ որտե՞ղ:

-Շտաբը գյուղում է, միադեպը գյուղից դուրս է եղել:

-Այսինքն պնդում եք, որ սա ընտրկան գործընթցների հետ կապ չունի՞:

-Ոչ մի ինֆորմացիա չունեմ, որ պնդեմ կամ չպնդեմ:

-Անգամ եթե Ձեր գյուղից մի քիչ այն կողմ է տեղի ունեցել, Դուք համայնքի ղեկավար եք, Արամ Ասատրյանը` համագյուղացի, հետաքրքիր չի:

-Ես ոստիկան չեմ, գյուղապետ եմ:

-Իսկ Ձեզ մոտ շուտ-շուտ են նման արյունալի միջադեպեր տեղի ունենո՞ւմ, դրանք սովորակա՞ն են Ձեզ համար:

-Ինչի՞ց եք ենթադրում:

-Ձեր հանգիստ պատասխաններից:

-Եթե ինֆորմացիա չունեմ, սուտ լուրեր տարածե՞մ:

-Բայց Դուք պնդում եք, որ գյուղում տեղի չի ունեցել, այսինքն տեղեկություն ունեք:

-Ինֆորմացիա  ունեմ, որ գյուղում տեղի չի ունեցել…

 

 



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara