«Ես պատասխանատվությունից չեմ խուսափում». Փաշինյանն՝ իր հնարավոր վարչապետության մասին

0

azatutyun.am —

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին առաջնորդող «Ելք» խմբակցության պատգամավորից, թե արդյո՞ք իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում։

«Ազատություն». — Դուք հայտարարել եք հեղափոխական կոմիտե ստեղծելու մասին, եթե իշխանափոխություն լինի, այդ կառո՞ւյցն է գալու իշխանության։

Փաշինյան. — Դա ժողովուրդը կորոշի Հանրապետության հրապարակում։

«Ազատություն». — Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք վարչապետի պաշտոնում։

Փաշինյան. — Ես չեմ կարող նման հայտարարություններ անել, որովհետև մեր խնդիրը թավշյա հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելն է։ Եթե ժողովուրդն ինձ վրա դնի որևէ պատասխանատվություն, ես որևէ պատասխանատվությունից չեմ խուսափում։

«Ազատություն».- Պարոն Փաշինյան, օրերի հա՞րց է հանգուցալուծումը։

Փաշինյան. — Բավականին լուրջ վերլուծաբաններ, որոնք երեկ հանդիպում էին խնդրել, նրանց վերլուծություններով՝ օրերի հարց է, ես զերծ կմնամ ժամկետներ նշելուց, բայց ես կարծում եմ, որ այդ ալիքը տարածվում է, և հաղթանակը շատ մոտ է։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache