ԵՍ ԽԻՍՏ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԵՄ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ ՈՒ ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՑ

62

Դերասան Սարգիս Գրիգորյանը գրառում է կատարել Երևանում 8-րդ օրը շարունակվող անհնազանդության հանրահավաքի վերավերյալ.

«Յուրաքանչյուրս ունի ազատ արտահայտվելու իրավունք ու ես ուրախ եմ տեսնել բազմաթիվ երիտասարդներ, ովքեր ընդվզում են ներկա իշխանության վարած քաղաքականության բացթողումներին ու սեփական ձայնը հնչեցնում սթափեցնելու համար այն ղեկավարներին, ովքեր պարտավոր են ԾԱՌԱՅԵԼ սեփական ժողովրդին, սակայն մոռացել են դրա մասին …

Բայց հարգելիներս ձեր քայլով մի պարտադրեք ու մի վիրավորեք մարդկանց ովքեր ունեն սեփական կարծիք ու դիրքորոշում, նաև իրավունք սեփական կյանքը տնօրինելու ու որոշում կայացնելու…դա նողկալի է, ոչ ժողովրդավար ու ամենակարևորը անթույլատրելի…չի կարելի չարախոսել, նախանձել, վիրավորել այն մարդկանց, ում կարծիքը, դիրքորոշումը մեղմ ասած չի համապատասխանում ձեր կտրուկ որոշումներին…

դա ոչ մի լավ բանի չի բերի…եթե ուզում եք փոփոխություններ ու հաստատ ուզում ենք ուրեմն հարգեք ՄԱՐԴՈՒՆ` ձեր կողքն ապրող ՀԱՅԻՆ…Նոր գաղափարները կառուցեք սիրո, փոխընբնման, հարագանքի ու ոչ թե չարացած ու գազազած ռեպլիկների վրա…Այդ դեպքում ԻՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՓՈԽԵԼ կարող էք ասել…

Ես այսօր խիստ վիրավորված եմ մի շարք անդաստիարակ ու անհավասարակշռված երիտասարդներից, ովքեր անպատասխանատու հայտարարություններ են հնչեցնում իմ ու շատ հարգված մարդկանց հասցեին, ում աշխատածի, ստեղծածի ու վաստակածի արժեքի կեսը չարած` գետնին են հավասարեցնում…Չի կարելի ու դա ոչ մի լավ բանի չի բերի…

Պայքարենք մեր վաղվա օրվա` բարեկեցության համար, ու անգիտակցաբար չանենք այն սխալները որոնց պատճառը մեզ ստիպեց դիմել համապատասխան քայլերի…ԱՍՏՎԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ:

P.S. Ատելությունը չարիքից բացի ոչինչ չի կարող ծնել…Թող այս ընդվզումը բերի բարություն, ջերմություն, սեր ու հարգանք նույնիսկ այն մարդկանց հանդեպ, ովքեր ըստ մեզ դրան արժանի չեն…»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache