Լրահոս

Եթե ամեն օր ծեծելով կիսամարդ էլ սարքեն, չեմ դադարելու պայքարել. Դավիթ Սանասարյան

 

64782

armtimes.com – Երեկ տեղեկացրել էինք, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ոստիկանները բերման էին ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանին: Գեղանկարիչ Արա Պետրոսյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ նրան տեսել է Դավիթաշենի Ներքին զորքերի զորամասի խաղահրապարակում՝ գրեթե անգիտակից գետնին ընկած վիճակում:

Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը տեղափոխվել էր Հանրապետական հիվանդանոց, հետազոտվել: Պարզվել էր, որ ուղեղի ցնցում է ստացել, սալջարդեր ու այտուցներ: Հոսպիտալացումից հրաժարվել էր:

Այսօր Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ցավերս նոր եմ զգում, բժժած եմ, հատկապես, որ չկարողացա քնել: Ամեն դեպքում պինդ եմ, ծեծից չեմ վախեցել կյանքում ու եթե ամեն օր ծեծելով կիսամարդ էլ սարքեն, չեմ դադարելու պայքարել ու գոչել ազատ, անկախ, Հայաստան:

Իսկ էրեկ խոշտանգվեցի, ջարդվեցի մի բանի համար, որ Ազատության հրապարակի հավաքվածներին կոչ արեցի Էրեբունի շարժվել: Եվ քանի որ իրենք վախենում են էնտեղ հավաքվելու հեռանկարից, ուրեմն ամեն երեկո ես գնալու եմ էնտեղ, թող ամեն երեկո բերման ենթարկեն ու ծեծեն:

Մեր ընկերները էս պահին դատապարտված են մահվան, քանի որ բոլորս միասին մեր գործողություններով իրավիճակ չենք փոխել էս տարիներին, ու եթե քայլեր չանենք հիմա, հետոն ցավոտ է լինելու, բայց ոչ թե ֆիզիկական, այլ՝ հոգեպես: Դուրս արեք փողոց»,- գրել է Սանասարյանը:



Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing