Եթե ապացուցվի, որ հնչեցված մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական ողբերգություն կլինի. Ա. Աշոտյան

107

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնելով երեկ Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված տեսանյութին, որտեղ երևում էր պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պահեստներում պահվող մթերքը, որն ուղարկված է եղել զինվորին:

«ԱԱԾ֊ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի։

Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն իհայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է։
Աստված պահապան Հայ զինվորին»,-գրել է Աշոտյանը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache