Լրահոս

Եթե այսպես շարունակվի՝ պայթյուն է լինելու. Զինվորական. Ժամանակ

 

arm14629433194

lragir.am-ը գրում է. Ժամանակ թերթը գրում է. «Չորսօրյա պատերազմից հետո մարդկանց մոտ հոգեբանական հեղափոխություն է տեղի ունեցել։ Մենք վերադառնում էինք սահմանում 19 օր հերթապահած զինվորականի հետ, ով հրետանավոր է, և ապրիլի սկզբներին որպես պահեստազորային զորակոչվել է ԼՂՀՊԲ։ Մեր զրուցակիցն ասում է, որ եթե հարուստները շարունակեն նույն ձևով պահել իրենց, եթե շարունակեն ամեն ինչ համարել իրենցը, ապա ժողովուրդը այլևս չի հանդուրժելու դա, և տեղի է ունենալու պայթյուն։ «Բոլորս հոգնել ենք այս վիճակից, հոգնել ենք որովհետև էլ տեղ չկա դիմանալու, չի կարող, որ ես իմ կյանքը դնեմ, իմ առողջությունը դնեմ, ու տեսնեմ, որ դիմացը ոչ մի բան չեմ ստանում, որ ես մարդահաշիվ չեմ, ես մենակ պետք եմ, որ իրանց ունեցվածքը պաշտպանեմ։ Մի բան էլ ես, չէ՛, պետք է ունենամ, որ մի բանի վրա էլ իմ սիրտը ցավա։ Թե չէ մարդիկ թողելու են գնան, էլ սենց դիմանալ չի լինի», բացատրում է մեր զրուցակիցը»։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing