Լրահոս

Եթե բան ունի ասելու «ա՛յ տղա»-ին, թող կապվի ինձ հետ՝ մամուլով աքլորանալու փոխարեն. Արտակ Բեգլարյանը` Մանվել Գրիգորյանի մամուլի խոսնակին

 

artak-beglaryan1-600x474

norhayacq.am-ը գրում է.  ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը համացանցի իր էջում անդրադարձել է ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանի` իրեն ուղղված մեղադրանքներին:

Գրառման մեջ ասվում է` «ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանին էլ խորհուրդ ու կոչ, որ կենացները չխառնի: Նախ՝ Վարդան Վարդանյանը, կարծես թե, լավ չի ծանոթացել «Սպուտնիկ Արմենիա»-ի շեղումներով տեքստին, որտեղ պայմանական միտք եմ արտահայտում: Երկրորդ՝ տվյալ հրապարակմանն արձագանքելուց առաջ լավ կլիներ ինձնից ճշտեր, թե որքանով ճշգրիտ է նյութում ներկայացված իմ խոսքը: Երրորդ՝ ցավում եմ, որ նա իրեն թույլ է տալիս փողոցային ժարգոնով խոսել հարցազրույցում. եթե որևէ սրտանց բան ունի ասելու «ա՛յ տղա»-ին, թող կապվի ինձ հետ՝ մամուլով աքլորանալու փոխարեն: «Ա՛յ տղա»-ն կարող է նաև նրա նախընտրելի լեզվով խոսել, բայց ոչ երբեք հրապարակային ու պաշտոնական տեքստերում»:

Նշենք, որ Արտակ Բեգլարյանի նշված գրառումը կապված է այսօր ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանի` իր մասին արված հայտարարության հետ: Վարդանյանը, մասնավորապես, սուր քննադատության էր արժանացրել ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի հայտարարությունը, ով դատապարտել էր առհասարակ նման երևույթները՝ նշելով, որ յուրաքանչյուրը պարտավոր է կոռեկտ պահել իրեն:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing