Լրահոս

«Եթե Գերմանիան չուղղի իր սխալը, մենք համարժեք գործողությունների կդիմենք». Էրդողան

 

35455

araratnews.am-ը գրում է. Գերմանիան միջոցներ պետք է ձեռնարկի իր սխալն ուղղելու համար, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` անդրադառնալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Խորհրդարանում կայացած քվեարկությանը տիկին կանցլերի չմասնակցելու փաստը տրամաբանական էր:  Բնականաբար, մեր հարաբերությունների տեսանկյունից դա էր պահանջվում նրանից»,- նշել է Էրդողանը:

«Եթե Գերմանիան չուղղի իր սխալը, մենք համարժեք գործողությունների կդիմենք: Սրանից հետո գործընթացներն այնպես չեն լինի, ինչպես մինչև հիմա էին»,- սպառնացել է Թուրքիայի նախագահը:

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing