Եթե ՀՀԿ-ն հավանություն տա կառավարության ծրագրին, դա կլինի համաձայնություն`արտահերթ ընտրությունների. Գեւորգ Կոստանյան

118

Aravot.am — ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը կառավարության ծրագիրը իրավական առումով «նպատակների հուշագիր» է համարում: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ ծրագրում ինքը իրագործման մեթոդաբանություն եւ գործողություն չի տեսել:

«Եթե կառավարության գործունեության ծրագիրն ընդհանուր բնորոշենք, դա պայմանագիր է կառավարության եւ Ազգային ժողովի միջեւ, պայմանագիր է կառավարության եւ ժողովրդի միջև: Այսինքն, կառավարության գործունեության ծրագրի իմաստը հետեւյալում է՝ կառավարությունը խորհրդարանին, հետեւաբար, նաև ժողովրդին ցույց է տալիս, թե ինքը ինչ է պատրաստվում կատարել և ինչպես: Եվ Ազգային ժողովը, երբ հաստատում է կառավարության ծրագիրը, դրանով հնարավորություն է տալիս կառավարությանն իրականացնել իր այդ ծրագրերը, նպատակները»,- ասաց Գեւորգ Կոստանյանը:

Ըստ նրա, եթե կառավարության գործունեության ծրագիրը հավանության արժանանա ՀՀԿ խմբակցության կողմից, դա կդիտարկվի նաեւ որպես արտահերթ ընտրությունների ծրագրին հավանության արժանացում:

Այլ մանրամասները`տեսանյութում



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache