Լրահոս

«Եթե իսկական ընդդիմություն լիներ՝ նման բան չէր լինի». Վարդան Բոստանջյանը՝ «Սասնա ծռերի» գործողությունների մասին

 

Economist Vardan Bostanjyan is guest in Henaran press club

168.am — «Նախագահը չբացահայտեց, երևի դրա կարիքն էլ չկար, թե ինչ է լինելու այդ ազգային համաձայնության կառավարությունը, բայց, ամենայն հավանականությամբ, դա ենթադրում է մի նոր կառավարություն, որը պետք է նպատակ հետապնդի երկրում առկա բոլոր խոցելի խնդիրները վերացնելու: Երեք բառանոց լինի՝ ազգային համաձայնությա՞ն, թե՞ այլ, ինչ անուն ուզում ես՝ դիր, եթե պետք է ստեղծվի, նշանակում է, ընդունում են, որ ներկա գոյություն ունեցող կառավարման համակարգն ամենաբարձր մակարդակով բանի պետք չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:

Ի պատասխան հարցի, թե ովքե՞ր կներառվեն ազգային համաձայնության կառավարությունում, արդյոք ընդդիմությունը և՞ս կմասնակցի, Վ.Բոստանջյանը նշեց.

«Ընդդիմություն, որպես այդպիսին, չկա մեր երկրում: Պարզ է, բոլորս հասկանում ենք, որ տարբեր կուսակցություններ հավակնում են ընդդիմություն լինել: Հասկացել են երևի, որ քաղաքական պալիտրայի վրա, իշխանությունից բացի, ընդդիմություն էլ է պետք: Բայց իրականում ընդդիմություն չկա, և այդ պատճառով այս հայրենասեր տղերքը գնացին ինքնազոհողության: Եթե իսկական ընդդիմություն լիներ՝ նման բան չէր լինի: Եթե 1-2 օրում հապշտապ ընդդիմություն ստեղծեն, ու նրանց էլ ներառեն ազգային համաձայնության կառավարության մեջ, դա բավականին մշուշոտ հեռանկար է»:

Անդրադառնալով ներկայումս կառավարության մեջ կատարված փոփոխություններին ու հրաժարականներին՝ Վ.Բոստանջյանը կարծիք հայտնեց, որ դրանք ճակատային փոփոխություններ չեն, այլ ընդամենը տեղաշարժեր են, որ, ամենայն հավանականությամբ, պետք է տեղի ունենային. «Պարզապես սրա հետ զուգակցեցին, որպեսզի միամիտների մոտ այդպիսի տպավորություն ստեղծվի, որ իբր ինչ-որ բան է կատարվում»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing