Եթե մեր ժամանակ ԱԺ-ում մեր քրֆեին ու «աբարոտկա ֆռռային», գիտեք՝ ինչ կանեին մոր համար. Առաքել Մովսիսյանը՝ երեկվա դեպքերի մասին

115
Աղբյուր՝

analitik.am

«Մեր ժամանակով, եթե Ազգային ժողովում մեր քրֆեին, աբարոտկա ֆռռային, մեկը մեկին գիտեք մոր համար ինչ կանեին, սրբություն ա մերը»,- Analitik.am-ին ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն՝ անդրադառնալով նախօրեին Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև հայհոյախառը լեզվակռվին:

Իսկ թե ինչպես է վերաբերում հայրենի օրենսդիր մարմնում պատգամավորների միջև նման կարգի հաղորդակցությանը, Մովսիսյանն ասաց. «Էլ բեթարից ազատի, էդ ինչ հայհոյանքներ ա որ»:

Հարցին, թե ինչպես է գնահատում խորհրդարանում պատգամավորների նման պահվածքը և կարելի է արդյո՞ք հայհոյել, մեր զրուցակիցը նշեց, թե ամեն ինչ էլ կարելի է անել, եթե ճիշտ օրենքներ չեն ընդունում:

«Նախկին Ազգային ժողովի ժամանակ ամեն ինչն էլ տղամարդավարի էր արվում, ազգի մասին էինք մտածում, իսկ հիմա ոչ մի բան էլ չեմ տենում»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը:

Հարցին՝ կցանկանար արդյո՞ք կրկին լինել Ազգային ժողովում, Մովսիսյանը պատասխանեց, որ ժողովուրդը պիտի ցանկանա, կգա ժամանակը և իր խոսքը կասի:

Գոհար Ստեփանյան


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները

Adnow
loading...