good-banner
Լրահոս

«Եթե մեզնից զենք չգնեն, կգնեն այլ երկրներից, և դրա մահաբերության աստիճանը դրանից չի նվազի». Մեդվեդև

 

medvedev_640x420

168.am-ը գրում է. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում կարևորել է Ռուսաստանի կողմից ինչպես՝ Հայաստանին, այնպես էլ՝ Ադրբեջանին ցուցաբերվող ռազմատեխնիկական համագործակցության պահպանումը, քանի որ դա նպաստում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությանը:

«Եթե մենք մի պահ պատկերացնենք, որ Ռուսաստանը հրաժարվել է այդ դերից, մենք շատ լավ պատկերացնում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա: Զենք կգնեն այլ երկրներից, դրա մահաբերության աստիճանը դրանից չի նվազի: Բայց, միևնույն ժամանակ, դա կարող է խախտել գոյություն ունեցող հավասարակշռությունը»,- հայտարարել է Մեդվեդևը՝ նշելով, որ իրենք լավ են հասկանում, թե ինչպիսին են իրենց գործընկերների պահանջները, և բոլորն են հասկանում, թե ինչպիսին է տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը:

Նրա խոսքով՝ ինքը վստահ չէ, որ, եթե զենքի վաճառքի այս շուկա այլ երկրների մատակարարներ գան, ապա դա «կթեթևացնի իրավիճակը»:

«Կարծում եմ, որ իրավիճակը, ամենայն հավանականությամբ, ավելի կբարդանա»,- ասել է ՌԴ վարչապետը:

Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ «զենքը կարելի է և պետք է ձեռք բերել ոչ միայն՝ այն նպատակով, որ այն երբևէ օգտագործվի, այլ՝ նրա համար, որ այն զսպող գործոն դառնա»:

«Այս պահը պետք է գնահատեն հակամարտության բոլոր մասնակիցները»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am