Առանց կատեգորիա Լրահոս

Եթե Պապին ես փնտրում, պետք է փնտրես ամենից աննշան եւ փոքրիկ մեքենան. Ֆրանցիսկոս Պապի խոսնակ

 

962

araratnews.am – Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն իր քահանայապետության սկզբից որոշել է օգտվել շատ պարզ եւ ոչ զրահապատ մեքենաներից: Այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ Պապը «Range Rover»-ով, «Bentley»-ով կամ զրահապատ մեքենաներով չի շրջում:
Ֆեդերիկո Լոմբարդին նշեց, որ Պապը ցանկանում է սովորական մարդու պես ապրել: «Ոչ աղքատ, բայց ոչ էլ հարուստ կենսակերպ վարել, ինչպես սովորական մարդկանց դեպքում է: Նա համարում է, որ շատերի համար մեքենան խորհրդանիշ է հանդիսանում ուժի, հզորության, իշխանության, փողի, շատ պոպուլյար է, մենք դա գիտենք: Նա փորձում է մեզ ուրիշ ուղերձ հղել: Ուստի, ընտրում է պարզունակ եւ փոքր տրանսպորտային միջոցներ: Ինձ թվում է՝ դա շատ սքանչելի է: Գուցե այստեղ չէ, բայց Ամերիկայում ավտոմեքենաների մեծ քարավաններ են անվտանգության սպաներով, մեծ, ահռելի, հզոր զրահապատ մեքենաներ եւ հետեւից գալիս է մի փոքրիկ մեքենա: Ասում են՝ այ սա հենց Պապի մեքենան է»,- ասաց Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրենը՝ նշելով. «Եթե Պապին ես փնտրում, պետք է փնտրես ամենից աննշան եւ փոքրիկ մեքենան»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am