Եթե պատերազմ, ապա հնարավորինս շուտ. քաղաքագետ

1

Օրեր առաջ Անկարայում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վ. Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի հանդիպումը: Ռուս-թուրքական հարաբերություններին, Անկարայում տեղի ունեցած հանդիպմանը, այօսր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը,  նշելով, որ այդ հանդիպումը ցուցիչ է այն բանի, որ ռուս-թուրքական հարաբերություններն աննախադեպ ջերմացման փուլում են, ինչը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով երկու երկրների միջազգային մեկուսացումը:

«Դա դառնում է անհանգստացնող Հայաստանի համար, քանի որ ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը աննախադեպ ծավալների է հասնում, և Հայաստանը մտահոգվելու տեղ ունի»,- նշել է քաղաքագետը:

Հ. Մարտիրոսյանի կարծիքով  Հայաստանը բազմավեկտոր քաղաքականություն չի վարում:

«Ժամանակն է, որ Հայաստանը ոչ թե փոխարինի իր դաշնակիցներին ուրիշ ուժերով, այլ գտնի նոր, լավ, որակյալ և վստահելի դաշնակիցներ. այդպիսի երկրներ կան: Այդպիսի երկրներ կարող են լինել Չինաստանը, որը հետաքրքրություններ ունի այս տարածաշրջանում և հեռահար քաղաքականություն է վարում հակակշիռներ ունենալու առումով»,- ասաց քաղաքագետը  և նշեց, որ բացի Չինաստանից, Հայաստանի համար բոլորովին անտեսված ուղղություն են Եթովպիան, Հնդկաստանը, և կան մի շարք այլ պետություններ, որոնց ուղղությամբ ուղակի պետք է աշխատանք կատարել: Նա նշեց՝ այս պետությունները Հայաստանին անլուրջ չեն վերաբերվում, իսկ Հայաստանը նրանց կարծես անլուրջ է վերաբերվում և խաչ է քաշել նրանց վրա:

Ինչ վերաբերում է արցախյան հակամարտության վրա թուրք-ռուսական հարաբերությունների մերձեցման ազդեցությանը, Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ Թուրքիան ակնհայտորեն հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է հանդիսանում: «Ես գրեթե կասկած չունեմ, որ եթե հանկարծ բախում լինի, ապա առաջիկա բախմանը Թուրքիան ուղղակիորեն մասնակցելու է: Իհարկե, Թուրքիայի ռազմական մասնակցությունը չի լինելու բացահայտ՝ թուրքական համազգեստներով, բայց թուրքական ստորաբաժանումները մասնակցելու են, ինչը լուրջ խնդիր է մեզ համար, և Հայաստանը ի՞նչ ունի սրան հակազդելու»,- ասաց նա և հավելեց, որ Թուրքիան նաև ռազմական օգնություն է տրամադրելու Ադրբեջանին:

«Հայաստանը պետք է փոփոխությունների ենթարկի իր հարաբերությունների ձևաչափն այն առումով, որ Ռուսաստանին հստակ հասկացվի, որ Հայաստանը չի կարող դառնալ իր և Թուրքիայի հարաբերություններում սակարկության խնդիր: Պետք է Ռուսաստանին ամենաբարձր մակարդակով մեսիջներ ուղարկվեն, որ Արցախը չի կարող դառնալ Թուրքիայի հետ քննարկման առարկա»,- ասաց Հայկ Մարտիրոսյանը և նշեց, որ եթե Հայաստանը շարունակի մնալ չեզոք ու նիրհած վիճակում, բացառված չէ, որ Հայաստանի բարեկամները փորձեն խնդիրներ լուծել:

Քաղաքագետն անցում կատարելով հավանական պատերազմի վտանգին,  որ եթե այն անխուսափելի է ապա Հայաստանին ձեռնատու է դրա մոտալուտ լինելը.

«Եթե պատերազմը անխուսափելի է, ապա Հայաստանին ձեռնտու է, որ այն հնարավորինս շուտ լինի, քանի որ ժամանակի հետ զուգահեռ մեր երկիրն ավելի է թուլանում»,-նշեց Հ. Մարտիրոսյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache