Լրահոս

Եթե Պավլիկենց նպատակը ոստիկան սպանելն էր, ապա իրենց մոտ նրանք 7 պատանդ ունեին…

 
Untitled-41
replik.am —  Երկար ժամանկ ցանկանում էի այս մասին մի բան ասել , բայց համբերում էի… համբերում էի մինչև զոհված ոստիկան Արթուր Վանոյանին կհանձնեն հողին: Մի անգամ չի որ ցավակցել եմ նրա հարազատներին: Անկախ մարդու կատարած աշխատանքի բնույթից հարազատի համար որդի, հայր, ծնող ու եղբայր կորցնելը շատ դժվար է ու ոչ մի բան չի կարող լրացնի նրա տեղը այս կյանքում:

Երբ Պավլիկենք գրավեցին ՊՊԾ գունդը իշխանության շատ ներայացուցիչներ, աշխատողներ , նրանց հետ կապ ունեցողներ, փողով ստատուս գրողներ սկսեցին այդ քայլը անվանել ահաբեկչություն, անկախ այն հանգամանքից , որ ոչ մի պաշտոնական հայտարարություն չէր տարածվել այդ մասին: Իրար հերթ չտալով ամեն մեկը փորձում էր իր վրա գրավեր իշխանության ուշադրությունը, որոշները ինչ-որ բան ակնկալելով, որոշները իրոք անհանգստանալով և այլն: Տարածվեց հաղորդագրույուն ԱԱԾ-ի կողմից՝ Պավլիկենց անվանեցին ահաբեկիչ:

Փաստացի երկրի ազգային անվտանգության համար երկրում կատարվում էր ահաբեկչություն: Լուռ էր ՀՀ նախագահը: Լուռ էր ՀՀ վարչապետը: Լուռ էր ՀՀ ԱԺ նախագահը: Լուռ էր ՀՀ ԱԱԾ պետը: Լուռ էր ՀՀ ոստիկանության պետը: Երկրում կատարվում էր ահաբեկչություն: Փոխարենը խոսում էին ԱՄՆ-ից, Ռուսաստանից, աշխարհի այլ ծայրերից: Բայց մենք լուռ ենք:

Եթե ԱԱԾ-ն այդ ամենը անվանում է ահաբեկչություն, ապա ո՞վ հարձակվելու հրաման տվեց գնդապետ Արթուր Վանոյանին: Եթե գունդը գրավողները ահաբեկիչներ են , ապա նրանցից պետք է սպասել ամենավտանգավոր քայլերը: Իսկ , եթե ԱԱԾ-ի ասած ահաբեկիչները հարձակման ժամանակ պայթեցնեին ամբողջ գնդի տարածքը, իսկ եթե նրանք մահապարտներ լինեին ու հսկայական վնաս պատճառեին ամբողջ տարածքին, այդպիսով զոհերի ու վիրավորների թիվը անհամեմատ ավելի շատ կլիներ ու բացի ոստիկանության աշխատակիցներից կզոհվեին նաև շարքային քաղաքցիներ: Այդքան զոհերի պատասխանատվությունը ու՞մ վրա էր ընկնելու:

Վերջիվերջո և՛ հարձակվող գնդապետը, և՛ հրաման տվողը շատ լավ գիտեին , որ ներսում գտնվողները խոնարհ հարսի նման գլուխները չեն կախելու ու հանձնվեն: Հարձկման արդյունքում ոստիկանները կամ սպանելու էին կամ սպանվելու էին: Լավագույն դեպքում ծանր կվիրավորվեին: Ու հիմա գնդապետի մահվան մեջ մեղադրել միայն Պավլիկենց , ինձ թվումա պատասխանատվությունից խուսափելա նշանակում:

Հետագայում Պավլիկենք հայտարարեցին , թե դեպքը ինչպես է տեղի ունեցել: Ոստիկանը հարձակվել է, կրակել է, նրան զգուշացրել են, որ դադարեցնի կրակը, նա շարունակել է կրակել ու Պավլիկենք պատասխանել են այդ կրակոցներին: Այս վարկածը իմ իմանալով չի հերքվել պետական կառույցների կողմից: 5-րդ դասարանի երեխայի համար էլ պարզ է, որ փոխրաձգության արդյունքում տուժողներ պետք է լինեն:

Եթե Պավլիկենց նպատակը ոստիկան սպանելն էր, ապա իրենց մոտ նրանք 7 պատանդ ունեին, որոնց մի մասին բաց թողեցին , մնաց 4-ը: Եթե ոստիկանի արյան ծարավ էին , հանգիստ կարող էին օրը մեկ հոգու սպանեին, կամ վիրավորեին: Բայց տեսանյութից երևում է , թե ինչպես է գնդապետ Վ.Օսիպյանը հանգիստ քայլում ՝ ջրի շիշը ձեռքին , առաջարկություններ է անում Փաշինյանին, հետո զինված ապստամների վրա մուննաթ է գալիս , թե բա ՝ էս ամեն ինչը համ էլ քո լավի համար եմ ասում ես…

Այս գործի հետ կապված բոլորը՝ առանց բացառության, պետք է պատասխան տան: Հրաման տվողները, քֆուր տվող ոստիկանները, մարդ ծեծող ոստիկանները, սադրիչները և բոլոր-բոլորը, ովքեր խախտել են օրենքը ու իրենց պատճառով զոհ ու վիրավորներ ենք ունեցել:

Հ.Գ. Եվս մեկ անգամ ցավակցում եմ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքի անդամներին, ընկերներին ու ծառայակիցներին, որոնց պարոն Վանոյանի կորուստը ցավ է պատճառել:

Գրում է Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...