Լրահոս

«Եթե ՊԲ-ի կողմից ձեռնարկվում է նման գործողություն, ապա դա շատ ցավոտ է լինում». ՊԲ խոսնակը հերքում է դիվերսիայի մասին ապատեղեկատվությունը

 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվությունն է համարում օգոստոսի 8–ին հայկական կողմից դիվերսիոն-հետախուզական գործողություն իրականացնելու մասին տեղեկատվությունը:

«Այն իրականությանը չի համապատասխանում: Պաշտպանության բանակին քիչ թե շատ ծանոթները, այդ թվում՝ հակառակորդը, շատ լավ գիտեն, որ եթե ՊԲ-ի կողմից ձեռնարկվում է նման գործողություն, ապա դա շատ ցավոտ է լինում հենց հակառակորդի համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սենոր Հասրաթյանը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing