good-banner
Լրահոս

Եթե Տեր-Պետրոսյանը չի ուզում թվարկել ԼՂՀ ճանաչման աղետալի հետևանքները, ուրեմն դա այնքան էլ աղետալի չէ

 

1in.am-ը գրում է . ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչումը համարել է խելահեղ միտք, որը հղի է այնպիսի անկանխատեսելի և աղետալի հետևանքներով, որոնք նույնիսկ հարկ չկա թվարկելու:

Այս առնչությամբ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Հայաստանի գործողություններով չէ, որ պայմանավորված է իրավիճակային փոփոխությունը: Այսօր արդեն տարածաշրջանում փոխվել է բալանսը: Իսկ եթե չես ուզում թվարկել «աղետալի հետևանքները», ուրեմն դա այնքան էլ հստակ չէ»:

Անուշ Սեդրակյանը նկատեց, որ այս ճանաչման հարցում միջազգային հանրությունը առայժմ որևէ բացասական գնահատական չի տվել. «Նկատվել է միայն Ռուսաստանի շատ ինտենսիվ անհանգստությունը»:

Մեր զրուցակցի խոսքով՝ այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ «մեր դիվանագիտական կենտրոնները սպասում են անմիջական հրահանգների ոչ Հայաստանից և ուղղորդվում են ոչ Հայաստանից»:

«Ղարաբաղյան հարցը այլևս դարձել է գլոբալ աշխարհաքաղաքական թնջուկ, և այս իրավիճակում մենք պետք է օգտագործենք բոլոր այն սակավաթիվ հաղթաթղթերը, որ ունենք: Ընդ որում՝ բոլոր հետևանքները պետք է ներկայացվեն հանրությանը՝ հանրությունը պետք է հասկանա, թե ինչ կարող է կորցնել և ինչ շահել: ԼՂՀ ճանաչման հարցը միանձնյա որոշելու հարց չէ»,- կարծում է քաղաքագետը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing