Լրահոս

ԵԹԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԻ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ՝ ԻՐ ՎԱԽՃԱՆԸ ԿԼԻՆԻ

 

11070755_668705306567572_4632146729311644611_n-768x432

haylur.info — «Սասնա ծռեր» խմբավորումն ի սկզբանե սխալ է թույլ տվել: Ամենասկզբից անհրաժեշտ էր հանրությանը հանել Ռուսաստանի դեմ, թեկուզ այն վեց հազար հոգուն, որ հավաքվել էին հրապարակում: Այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Իգոր Մուրադյանը հարցազրույցում:

«Ես չեմ ասում հակառուսական կամ հակագաղութային շարժում, ես ասում եմ շարժում Ռուսաստանի դեմ, այլ ճանապարհ չկար: Բայց դա չարվեց, անում էին տարատեսակ պոպուլիստական հայտարարություններ՝ նախագահի, սրա-նրա հրաժարական, չհանձնել տարածքները և այլն: Ի դեպ, որևէ մեկը չգիտի, թե արդյոք կա՞ր մտադրություն հանձնելու տարածքները, թե՞ չկար: Նրանք պահանջում էին այն, ինչ չէր կարող լինել»:

Քաղաքագետի կարծիքով՝ մեկ փոքր կազմակերպությունը, որը հոդվածներ է գրում քաղաքականության մասին, ավելի ծանր կշիռ ունի, քան զինված ապստամբությունը մի քաղաքում, որտեղ կան մեծ թվով զինված ոստիկաններ:

Իգոր Մուրադյանը չի կարծում, թե իշխանությունները կարող էին տեղյակ լինել «Սասնա ծռերի» հնարավոր գործողությունների մասին, բայց չկանխել: Ըստ նրա՝ իշխանությունները այլ բան են սպասել Սէֆիլյանի կողմնակիցներից, օրինակ՝ ցույցեր, բայց ոչ ոք չէր ակնկալում զինված ապստամբություն.

«Ամեն ինչ շատ տարօրինակ էր ընթանում Սէֆիլյանի ձերբակալությունից հետո, և սկսվեց այդ միջոցառման կազմակերպումը: Իշխանությունները չգիտեի՞ն դրա մասին, կարելի է գոնե հարցնել իշխանություններին դրա մասին: Կարելի է հայտարարել, թե այս ամենը կազմակերպված էր, նախապես պատրաստված էր, իշխանությունները գիտեին դրա մասին: Նրանք ոչինչ էլ չգիտեին, դա կատարյալ ապուշություն է, որովհետև մենք իսկական իշխանություն չունենք, մենք չունենք պետական մարմիններ, որոնք կզբաղվեին այս գործով»:

Ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ հենց Ձեր հայտարարությունից հետո, որ պետք է սկսել շարժում Ռուսաստանի դեմ, «Սասնա ծռերը» սկսեցին հակառուսական հայտարարություններ անել:

Պատասխանելով այս հարցին՝ Իգոր Մուրադյանն ասել է. «Ես չեմ կարող պնդել, թե նրանց հայտարարությունը հետևել է իմ հայտարարությանը, բայց շատ նման է դրան, և փառք Աստծո, որ դա տեղի ունեցավ: Ցավոք սրտի, դա եղավ շատ ուշ և ոչ համակարգային: Եթե այդ հայտարարությունը հնչեր ամենասկզբից, կարծում եմ՝ արձագանքը բոլորովին այլ կլիներ: Իսկ ինչի՞ց էին նրանք վախենում՝ Ռուսաստանի արձագանքի՞ց: Ռուսաստանը պարալիզացված է և արդեն ի վիճակի չէ որևէ բան անել»:

Իգոր Մուրադյանի խոսքով՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռյակից ամենաանկարողն ու անգործունակը Ռուսաստանն է թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության, թե՛ պաշտպանության և թե՛ ներքաղաքական առումով:

«Ռուսաստանը շարունակում է խնդրել՝ եկեք ընկերություն անենք, բայց ոչ թե հենց այնպես ընկերություն անենք, այլ ընկերություն անենք Արևմուտքի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Միացյալ Նահանգների դեմ: Ոչ ոք չի համաձայնվի դրան»:

Անդրադառնալով Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու մասին հարցին՝ Իգոր Մուրադյանն ասել է, թե մեզ՝ հայերիս ավելի ձեռնտու է, որ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ի կազմում, քանի որ ՆԱՏՕ-ն շատ հզոր զսպիչ գործոն է, որը թույլ չտվեց Թուրքիային ներքաշվել պատերազմի Հարավային Կովկասում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...