Без рубрики

ԵՏՄ–ից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման մասին օրենքը ետադարձ ուժ չի ունենա

 

photo_147292_1tert.am-ը գրում է. ՀՀ կառավարությունն առաջարկում է Եվրասիական տնտեսական միության տարածքից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների դիմաց գանձվող հարկը հանել: Ինչպես նշեց հարցը զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, համապատասխան փոփոխություններ իրականացնելու դեպքում ավտոմեքենաների ներկրումը կիրականացվի առանց ավելացված արժեքի 20 տոկոս հարկի:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցրեց՝ երբվանի՞ց է գործելու օրենքը: Նա նաև հայտարարեց, որ հարցը մեծ նշանակություն ունի՝ թեթևանում է քաղաքացիների հարկային բեռը: «Իսկ ի՞նչ է լինելու նրանց հետ, ովքեր գումարը մուծել են, հե՞տ է վերադարձվելու»,- հետաքրքրվեց ԱԺ փոխնախագահը:

Վարդան Այվազյանն էլ պատասխանեց, թե օրենքի առանձնահատկությունը նրանում է, որ օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է օրենսդրական ակտի գործողության ժամկետ այն պահից, երբ կհրապարակվի, իսկ դա կապված է օրենքի ընդունման արագությունից:

«ԱԺ կողմից ընդունելուց հետո նախագահը կվավերացնի հետո միանգամից կմտնի ուժի մեջ»,- ասաց Վարդան Այվազյանը:

Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ովքեր մաքսազերծել են ԵՏՄ տարածքից Հայաստան բերված իրենց մեքենաները, Վարդան Այվազյանն ասաց, թե օրենքը նման հետընթաց գործընթաց չի նախատեսում: Միաժամանակ, Վարդան Այվազյանի խոսքով, ԵՏՄ պահանջներից ելնելով հարցը դարձել է գործող նորմ:

Պատգամավոր Վահրամ Մկրտչյանն էլ հարցրեց՝ քանի որ խոսք գնաց, վճարված հարկերը վերադարձնելու մասին, որքա՞ն է կազմում հարկը, ապա հետաքրքրվեց՝ եթե անձը մեքենա է բերում ԵՏՄ տարածքից, բայց օրենքը դեռ ուժի մեջ չէ, ի՞նչ է լինելու՝ ազատվելո՞ւ է: «Միանշանակ այո: Օրենքի գործողության ժամկետը կա … Գիտենք, որ մաքսատուրք չկա, ուրեմն ԱԱՀ-ն էլ պիտի չվճարի: Խոսքը, կրկնում եմ, ֆիզիկական անձի մասին է ու մեկ մեքենայի մասին է: Երկրորդ մեքենան արդեն վճարվելու է»:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հիշեցրեց, որ ինքը հարցը բարձրացրել է, մի քանի անգամ ԱԺ ամբիոնից խոսել է այս մասին, բայց միայն այս տարվա փետրվարին է հարցը աղմուկ հանել, երբ ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախարար Տատյանա Վալովայան է ասել: Վարդան Այվազյանն էլ նկատեց, թե ողջունում է, որ Բագրատյանը ցանկանում է դառնալ օրենքի համահեղինակ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...