Без рубрики

«Եվրատեսիլ 2016». Բելառուսը ներկայացնող երգիչը բեմ է դուրս գալու լրիվ մերկ

 

gi-18850-95050-big

style.news.am-ը գրում է. Բելառուսը ներկայացնող երգիչ IVAN -ը (Ալեքսանդր Իվանովը) որոշել է իր մարմնով նվաճել «Եվրատեսիլ»երգի մրցույթը

Բելառուսի 21-ամյա ներկայացուցիչը բեմ է դուրս գալու լրիվ մերկ՝ մի քանի կենդանի գայլերով շրջապատված, գրում է Super–ը: Երգչի պրոդյուսերի մտահղացումով, հենց դա պետք է դառնա բելառուսական կատարման այս տարվա հիմնական մեխը:
28-ամյա հանրահայտ դերասանուհի Նաստասյա Սամբուրսկայայի ընտրյալը՝ 21-ամյա Ալեքսանդր Իվանովը, մրցույթի համար էրոտիկ շոու է պատրաստել:

Ռուս պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշի հովանավորյալը ստիպված է լինելու հատուկ թույլատվություն ստանալ բեմում կենդանիներով ելույթ ունենալու համար: Պրոդյուսերի խոսքով, այս պահին ինքն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի շվեդական կողմի հետ այս թեմայով բանակցությունները փակուղի չմտնեն:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am