Լրահոս

«Եվրատեսիլի» ռուս ժյուրիին որակազրկել են Իվետա Մուկուչյանի ելույթը մեկնաբանելու համար

 

81769  armtimes.com-ը գրում է .  «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները որակազրկել են Ռուսաստանի ժյուրիի անդամներից մեկին Հայաստանի եւ Հոլանդիայի մասնակիցների ելույթները մեկնաբանելու համար: Այս մասին, հղումով շվեդական SVT հեռուստաընկերոթյանը, հայտնում է ТАСС-ը:

Նշվում է, որ հեռուստաընկերության տեղեկություններով` ժյուրիի անդամին որակազրկելու նախաձեռնությունը պատկանում է ВГТРК ռուսական ընկերությանը:

Ըստ այդմ, մանրամասնվում է, որ ռուսական ժյուրիի անդամներից մեկը տեսագրել է «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչի գլխավոր փորձը եւ մեկնաբանել Հոլանդիայի եւ Հայաստանի ներկայացուցիչների ելույթները:

Ժյուրիի անդամի տեսագրությունը հեռարձակվել է սոցիալական ցանցով:

Նշված անձի ձայնը հաշվի չի առնվելու քվեարկության ժամանակ:

Հիշեցնենք, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2016»-ում ներկայացնում է Իվետա Մուկուչյանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing