Եվրոպական առաջին երկիրը բացում է իր սահմանները

0

Չեխիան եվրոպական առաջին երկիրն է, որը բացում է սահմանները: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը, հայտնում է ТАСС-ը: Արդեն չեղարկվել է քաղաքացիների ազատ տեղաշարժի արգելքը: Նախկինում ձեռնարկված միջոցառումների համաձայն՝ մարդիկ կարող էին տնից դուրս գալ միայն աշխատանքի, դեղատուն, գնումների։
Ըստ Վոյտեխի՝ համաճարակաբանական իրավիճակը թույլ է տալիս չեղարկել արգելքները որոշակի պայմաններում։ Մարդիկ կարող են հավաքվել մինչև տասը հոգով ու այցելել հասարակական վայրեր: Բացի այդ, ապրիլի 27-ից կվերսկսվի համալսարանական կրթությունը, կբացվեն մինչև 2500 քմ տարածք ունեցող դպրոցներն ու խանութները:


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները