Եվրոպան սկսել է պատժել Բաքվին. Խավիարային դիվանագիտության դառը պտուղերը. III

178

hraparak.am — Մի քանի տարի առաջ Բեն Ջուդան իր «Կլեպտոկրատիան անեծք է. վերաիմաստավորում, զսպում» զեկույցում ուղիղ կերպով մեղադրում է Ադրբեջանի վերնախավին այդ երկիրը համարելով կլեպտոկրատական պետություն: Զեկույցում Բեն Ջուդան նշել էր, թե ինչ կարող է լինել Եվրոպայի հետ, եթե Բաքվի էքսպանսիան չկանխվի:

«Լավ է արդյոք այն, որ այնպիսի կլեպտորկատական պետություն, ինչպիսին Ադրբեջանն է, հասանելիություն ունի մեր քաղաքական կառույցների հանդեպ եւ կարող է այստեղ իր շահերի լոբբինգով զբաղվել: Եթե չզսպենք կլեպտոկրատիան, ապա մեր ժողովրդավարական կառույցները կնվաճվեն եւ կսասանվեն: Բավական է նայել, թե ինչ է անում Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդում»,- ասել է նա:

Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանը 2000 թվականին ընդգրկվել է Եվրոպայի Խորհրդի կազմում այն հույսով, որ Ադրբեջանի անդամակցությունը կձեւափոխի այդ երկրի քաղաքական մշակույթը: Սակայն դրա փոխարեն Եվրոպայի Խորհուրդն է սկսել նմանվել Բաքվի իշխանություններին: Այս զեկույցն ամենից հաճախն է մեջբերվել արեւմտյան լրատվամիջոցների կողմից:

«Կլեպտորկատական հոշոտումը դեռեւս չի պարալիզացրել Ադրբեջանին քննադատելու Եվրոպայի Խորհրդի կարողությունը, սակայն թույլ է տալիս մանիպուլյացիաների ենթարկել այս հարգված կառույցի պաշտոնական օղակները, հայտարարություններով, թե Բաքվում չկան քաղաքական բանտարկյալներ, չկա սիստեմատիկ ավազակային ընտրական գործողություններ եւ ընտրակեղծարարություն եւ կամ էլ չկա ինքնակալական նկրտումների իշխանության վերնախավում»,- ասված է զեկույցում:

Բաքուն նախկինում առանձնապես չէր էլ տառապել Եվրոպայի Խորհրդի քննադատություններից եւ նույնիսկ նախագահել էր 2014 թվականին, հյուրընկալել էր ՄԻԵԴ ղեկավարին եւ մի շարք միջազգային կոնֆերանսներ էր անցկացրել մարդու իրավունքների հարցերով:

Զեկույցում նշվում է, որ շատերը ԵԽԽՎ-ում կիսում էին Բաքվի կարծիքը, թե այդ երկրում չկան մարդու իրավունքների ոլորտին առնչվող այնպիսի հարցեր, որոնք հարկ կլիներ քննության առնել: Սակայն ընդամենը երկու տարի առաջ՝ 2016-ի ամռանը, Ադրբեջանի շուրջ միջազգային կարգի կոռուպցիոն սկանդալ պայթեց, որը կապված էր իտալացի քննիչների կողմից բացահայտված դեպքի հետ, երբ ադրբեջանցի պաշտոնյաները կաշառել էին Իտալիան ներկայացնող եվրապատգամավորին 2,5 միլիոն եվրոյով:

Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեն մեղադրվեց «Բաքտելեկոմ» ընկերության կողմից 2,39 միլիոն եվրո փոխանցումներ ստանալու մեջ՝ իբրեւ փոխհատուցում ադրբեջանցի պաշտոնյաներին ցուցաբերած օգնության: Դրանից առաջ՝ 2016-ի ապրիլին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը՝ ICIJ-ը հրապարակեց տվյալներ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ունեցած օֆշորային հաշվիների մասին: «Պանամյան թղթապանակն» այդկերպ հաստատեց լրագրող Հաջիջա Իսմայիլովայի տեղեկությունները, որոնք նա կարողացել էր ձեռք բերել իր լրագրողական հետաքննությունների ընթացքում, կապված Ալիեւների գերդաստանի անօրինական ֆինանսական եւ տնտեսական գործողությունների հետ կապված:

Ալի Աբասով



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache