Լրահոս

ԵՎՍ ՄԻ ԵՐԿԻՐ պատրաստվում է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, սակայն փոխարենը ուզում է, որ….

 

454b861c35d2f26

 replik.am— Հարավային Օսեթիայի խորհրդարանն առաջիկա նիստի ընթացքում կքննարկի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը։ Այս մասին տեղեկացնում է Интерфакс-ը։

Այս լուրը մեկնաբանել են Հարավային Օսեթիայի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից. «Հայոց ցեղասպանության ճանաչումն Օսեթիայի օրենսդիր մարմնում քննարկվել էր դեռևս անցյալ տարի, բայց հայկական սփյուռքի պաշտոնական դիմումը խորհրդարան է հասել երեքշաբթի օրը»։ Օսեթիայի խորհրդարանի մամուլի ծառայությունից ասել են, որ իրենց երկրի որոշ խորհրդարանականներ նշում էին, թե Հայաստանն իր հերթին պետք է ճանաչի օսեթացիների ցեղասպանությունը, բայց դա այնքան էլ սկզբունքային չէ. «Սկզբունքայինն այն է, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները հարավօսեթական համայնքի լիիրավ անդամներ են, նրանցից շատերը կռվել են մեր պետության ազատության և անկախության համար, մեզ հետ միասին կրել են պատերազմական տարիների դժվարությունները, նրանցից ոմանք էլ այն հայերի սերունդներն են, որոնք փախել են ցեղասպանությունից»։ Խորհրդարանականների կարծիքով՝ եթե Հարավային Օսեթիայի խորհրդարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կվերականգնվի պատմական արդարությունը եղբայրական հայ ժողովրդի հանդեպ, որը, ինչպես և օսեթացիները, ենթարկվել է ցեղասպանության։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...