Լրահոս

Յոժն արեց իր գործը

 

arm148403134753

Հայտնի է դարձել, որ Սերգեյ Դանիելյանի (Յոժ) ու Արման Սուլեյմանյանի հիմնադրած Քաղաքացիական ակտիվ քայլ (ՔԱՔ) կուսակցությունը չի գրանցվելու Արդարադատության նախարարությունում եւ չի մասնակցելու առաջիկա ընտրությանը:

Կուսակցությունը սակայն մնում է վիրտուալ տիրույթում եւ ունի բազմաթիվ համակիրներ, ընդ որում՝ անշահախնդիր, ի տարբերություն այլ կուսակցությունների:Ինքը Սերգեյ Դանիելյանը armtimes.com-ին տված հարցազրույցում ասել է, որ կուզեր, որ կուսակցությունը գրանցվեր, «բայց դուք պատկերացնում եք, թե ինչ մեծ արշավ էր պետք, կուսակցական արշավ: Ես պետք է գործս, տունս, տեղս, ամեն ինչ թողեմ՝ զբաղվեմ այդ «իդիոտ» գործո՞վ, իսկ ես ինձ ավելի լուրջ մարդ եմ համարում: Համենայնդեպս, այսպես թե այնպես ցույց տվեցի, որ ինձ ավելի շատ են սիրում եւ հարգում, քան դրանց բոլորին: Այսինքն՝ գաղափարը, ոչ թե ինձ»:«… իհարկե, կուզեի, որ քվեաթերթիկների մեջ լիներ «ՔԱՔ», դա իսկապես իմ նպատակներից մեկն էր:

Դրա համար պետք է ես իմ ողջ կյանքը նվիրեի, որ ստացվեր, բայց դա իմ կյանքի պլանների մեջ չի մտնում, ավելի լուրջ եմ վերաբերվում իմ ժամանակին», ասել է նա:Ափսոս: Իսկապես հետաքրքիր կլիներ, եթե կուսակցությունը մասնակցեր եւ այդպիսով հայտնվեր քվեաթերթիկում: Ընդ որում, այբբենական կարգով այն կլիներ ցուցակում ամենավերջինը՝ թվարկված են ընտրությանը մասնակից կուսակցությունները, եւ վերջում՝ ՔԱՔ: Թերեւս, դա լրացուցիչ «բովանդակություն եւ իմաստ» կհաղորդեր ոչ միայն քվեաթերթիկին, այլեւ ընտրությանը եւ ընդհանրապես ներքաղաքական գործընթացներին:

Սակայն սա չէ էականը, այլ այն, որ Քաղաքացիական ակտիվ քայլի նախաձեռնողները ի ցույց դրեցին այդ գործընթացի անլրջությունը հանրային-պետական շահերի ու խնդիրների տեսակետից, հռչակեցին ու ցույց տվեցին, որ Արքան մերկ է, եւ բոլորը մեկ են:Սա ակցիայի գլխավոր «մեխն» էր, որը խփվեց հայկական այսպես կոչված քաղաքական համակարգի արկղի կափարիչին: Նախապատրաստվում է իշխանության ու պետական կառավարման լծակների ուզուրպացման հերթական ակտը, որն այս անգամ իրականացվելու է «անբիծ ընտրության» կարգախոսով: Քաղաքական համակարգն իր բոլոր բաղադրիչներով պատրաստ է դրան:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing