Յուրացրել է 6 մլն. դրամից ավելի եկեղեցական պարագաներ, ապա սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից

70

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խոր Վիրապ վանքի նյութական պատասխանատու Վարուժան Խաչիկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ:

Գործով նախաքննությունն ավարտվել է և այն ընդունվել է դատավոր Թաթուլ Պողոսյանի վարույթ:

Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝Վարուժան Խաչիկյան հանդիսանալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խոր Վիրապ վանքի նյութական պատասխանատու անձ, 2015թ-ի օգոստոսի 28-ից մինչև 2016թ-ի հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում միասնական հանցավոր դիտավորությամբ յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 6.779.780 ՀՀ դրամ ինքնարժեքով եկեղեցական պարագաներ:

Վարուժան Խաչիկյանը, ով հանդիսնաում է Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ 2005թ-ի հուլիսի 13-ին աշխատանքի է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խոր Վիրապ վանքի գրատանը՝ որպես գրավաճառ:

2009թ.-ի մայիսի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Խոր Վիրապ վանքի գրատան գրավաճառ Վարուժան Խաչիկյանի միջև կնքվել է լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր, որով Խաչիկյանի վրա դրվել է լիակատար նյութական պատասխանատվություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նրան հանձնված գրականության գեղարվեստական արժեք ունեցող ապրանքների պահպանության, հաշվառման, հսկողության իրականացման համար:

Դրանից հետո Վարուժան Խաչիկյանը, հանդիսանալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խոր Վիրապ վանքի նյութական պատասխատատու անձ՝ գրավաճառ, 2015թ-ի օգոստոսի 28-ից մինչև 2016թ-ի հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում միասնական հանցավոր դիտավորությամբ յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 6.779.780 ՀՀ դրամ ինքնարժեքով եկեղեցական պարագաներ, որից հետո իր սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Վարուժան Խաչիկյանին մեղսագրվում է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 -րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache