Լրահոս

Յուրաքանչյուր հարձակում Հայաստանի վրա ուղղակիորեն վերաբերում է ՌԴ-ին. Ռուս քաղաքագետ

 

«168 ժամ»-ին տված հարցազրույցում ՌԴ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն անդրադառնալով հարցին, որ եթե Ադրբեջանը կրկին խախտի պայմանավորվածությունները և «անտեսի» համաձայնությունները, հնարավո՞ր է, որ նրա դեմ պատժամիջոցներ կիրառվեն, նշել է.

«Կարծում եմ պատժամիջոցների մասին դեռ վաղ է խոսել, պատժամիջոցները հնարավոր են միշտ, բայց խնդիրն այն է, թե ինչ պատճառ պետք է լինի դրանց համար։ Իսկ այսօր, այդ ճնշումը թույլ է, պետք է այն ավելի ուժեղացնել։ Եվ հետո օրինակ, Ռուսաստանի դիրքորոշումը, որ պետք է տարբերակի հրադադարի խախտման դեպքերը Ղարաբաղի և հարակից շրջանների սահմանագծին, և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ Ռուսաստանը պայմանագիր չունի Ղարաբաղի հետ, Ռուսաստանը չի ճանաչել ԼՂ անկախությունը, ինչպես և, անկեղծ ասած, Հայաստանը, բայց Ռուսաստանը պայմանագիր ունի Հայաստանի հետ, և յուրաքանչյուր հարձակում Հայաստանի վրա ուղղակիորեն վերաբերում է Ռուսաստանին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing