Լրահոս

Յուրի Խաչատուրովը՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար

 

Յուրի Խաչատուրովը 2017 թվականի մայիսի 2-ից նշանակվել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկելիս միաձայն ո րոշում Է ընդունվել մայիսի 2-ից այդ պաշտոնում նշանակել Յուրի Գրիգորի Խաչատուրովին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սեմերիկովը՝ ամփոփելով ապրիլի 14-ին Ղրղզստանում գումարված ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները:

Նա նաեւ հայտնել է, որ պետությունների ղեկավարները որոշում են ընդունել ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային պարգեւատրել ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի գերազանցության առաջին աստիճանի նշանով:

Նաեւ, նրա խոսքով, ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ՀԱՊԿ-ի երկրների նախագահները քննարկել են «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու ռազմաքաղաքական եւ ռազմաստրատեգիական իրադրության հարցերը եւ մեր աշխատանքի վերաբերյալ մի շարք լրացուցիչ ցուցումներ են ընդունել անվտանգության սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

168.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara