LifeStyle Առողջություն

Զարկերակային բարձր ճնշման 9 վտանգավոր ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են

 

highbloodpressure

med.tert.am — Մարդկանց մեծամասնությունը գիտի զարկերակային բարձր ճնշման պատճառների և առաջացնող խնդիրների մասին, սակայն, այնուամենայնիվ, շատերը չգիտեն, դրա առավել վտանգավոր ախտանշանների մասին: Եթե մարդու զարկերակային ճնշումը նորմայից մի փոքր է բարձր, նա կարող է այդ մասին նույնիսկ չիմանալ:

 

Բարձր ճնշման դեպքում կարող է առաջանալ ստորև բերված ախտանշաններից մեկը կամ մի քանիսը:

 

·   թմրածություն,

 

·   արյան վատ շրջանռություն,

 

·   գլխացավեր,

 

·   վատ տեսողություն,

 

·   գլխապտույտներ կամ «մշուշ» գլխում,

 

·   քթից արյունահոսություն,

 

·   շնչառական խնդիրներ,

 

·   արյունոտ մեզ,

 

·   թրթռոցը (пульсация) պարանոցի կամ ականջների հատվածում:

 

Վերոնշյալ ախտանշոններից որևէ մեկի առկայության դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի: Շատ կարևոր է, որպեսզի խնդիրն ախտորոշվի և բժիշկը կարողանա նշանակել անհրաժեշտ բուժումը: Կալիումի և Օմեգա-3-ի հավելումը կարող են օգնել իջեցնել զարկերակային բարձր ճնշումը:

 

Այս խնդրի լուծումը դիետոլոգիական ճանապարհով կամ DASH-դիետան նույնպես կարող են օգնել իջեցնել բարձր ճնշումը: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ հիվանդներ կարգավորում են իրենց ճնշումը բնական ճանապարհով՝ նշանակված դեղորայքի հետ մեկտեղ:

 

Զարկերակային բարձր ճնշումից խուսափելու համար հարկավոր է հետևել ընդամենը 3 կանոնի.

 

1.Ուտել սննդարար սնունդ,

 

2.Նվազեցնել նատրումի օգտագործման քանակը,

 

3.Կատարել ֆիզիկական վարժություններ:

 

Մեկ այլ հետազոտթույուն էլ ցույց է տվել, որ նատրիումի քանակը նվազեցրած մարդիկ կարող են ավելի ցածր պահել արյան ճնշումը, սակայն շատ ավելի լավ կլինի, եթե նա հետևի DASH-դիատայի սննդակարգին:

 

DASH-դիետա.

 

·   Թարմ մրգեր ու բանջարեղեն,

 

·   Անյուղ կաթնամթերք,

 

·   Ճարպոտ և խոլեստերինով հարուստ մթերքի սահմանափակում,

 

·   Հացահատիկեղենի, ընկուզեղենի, թռչնամսի և ձկնամթերքի օգտագործում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...