Լրահոս

Զգոն եղեք, Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր

 

2411098951468144980

slaq.am —  Սա Կալաշնիկովի ավտոմատի պահեստատուփ (մագազին) չի: Սա պայթուցիկ սարք է՝ ամբողջովին նմանեցրած մեզ քաջ հայտնի պահեստատուփին:
Ինչու՞ եմ այս մասին հիմա գրառում անում: Որովհետև նման պայթուցիկ սարքեր հայտնվել են մեր արևելյան թշնամի հարևանի ձեռքում:

Բնականաբար՝ կկիրառի մեր հանդեպ՝ նետելով մեր դիրքերի, զորամասերի ու ճանապարհների մերձակայքում:
Հարգելի հայրենակիցներ, սիրելի զինվորականներ, հատկապես՝ դիրքապահ և սահմանամերձ զորամասերի զինծառայողներ, խնդրում եմ զգոն լինեք, նման տեսքով սարք գտնելու դեպքում՝ անմիջապես չվերցնեք, ձեռք չտաք ու չբզբզեք՝ կարծելով, որ ավտոմատ հրազենի սովորական պահեստատուփ (մագազին) է:

Այն անգամ վերնամասից կարող է սովորական փամփուշտներով լիցքավորված լինի: Դիտեք նկարը և կհասկանաք, թե ինչ սկզբունքով է այն կառուցված:
Յուրաքանչյուրիդ կյանքն ու առողջությունը թանկ է մեզ համար:
Եղեք տեղեկացված ու աչալուրջ:

13592646_10210311562453498_1921734868304224663_n

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing