Լրահոս

Զգոն եղեք, մեր տղերքին լցնում են բանտերը, որ մեզ թուլացնեն

 

Սամվել Բաբայանի ձերբակալությունը երեկվանից մեծ աժիոտաժ է առաջացրել սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ ֆեյսբուքում: Նրա համակիրների կողմից վարվող «Սամվել Բաբայան Արցախը և հերոսները» էջում երեկ հետեւյալ գրառում են կատարել:

«Տականքը անցել է գործի, մեկուսացնելով ազգի նվիրյալներին փորձում է փափուկ հող պատրաստել իր նպատակների համար: Ի գիտություն նրանց, ովքեր կփորձեն այս օրերին ցեխ շպրտել Սամվել Բաբայանի լեգենդար անվան վրա, եթե 1000 կյանք էլ ապրեք, չեք կարող նույնիսկ նրա հայրենասիրության մեկ տոկոսն էլ ունենալ:

Սամվել Բաբայանը այն մարդկանցից է, ով մեզ ժառանգություն թողեց ազատ Արցախը, այսօր այդ նույն Արցախը փորձում են խլել մեզնից ու խաչ քաշել Եռաբլուրի վրա: Այս զրպարտությունը Սամվել Բաբայանի նկատմամբ հենց դրան է տանում: Զգոն եղեք ժող ջան մեր տղերքին լցնում են բանտերը, որ մեզ թուլացնեն: Այդպես արեցին նաև Ծռերի հետ, նույն ձեռագիրն է»:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

yelaket.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara